▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միսս Ադրբեջանը» հանցագործ է դուրս եկել

Ադրբեջանական AzVizion.az լրատվական կայքը պարզել է, որ «Միսս Ադրբեջան 2014» գեղեցկության մրցույթի հաղթող Ջավիդան Գուրբանովան հանցագործ է դուրս եկել: Ըստ կայքի` իրենց գեղեցկության մրցույթի հաղթողը նախկինում խուլիգանության համար քրեական պատասխանատվության է ենթարկվել: Ավելին` դատապարտված է եղել 4 տարվա ազատազրկման, որոնցից երկու տարին արդեն անցել են: Ուշագրավն այն է, որ մրցույթի կազմակերպիչները «տեղյակ» չեն եղել դափնեկրի քրեական անցյալի մասին և աղջիկը պետք է Ադրբեջանը ներկայացներ «Աշխարհի գեղեցկուհի 2014» գեղեցկության մրցույթում, սակայն չի կարող լքել երկրի սահմանները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին