Միշել Օբաման շարունակում է պայքարել երեխաների ճարպակալման դեմ:ԱՄՆ-ի առաջին տիկինը հատուկ այդ նպատակով իրականացնում է ազգային լայնամասշտաբ քարոզարշավ `« Let's Move»/ «Եկ շարժվենք» /:
Ճարպակալման դեմ պայքարի հերթական փուլը հիփ-հոփ ոճի երաժշտական ալբոմի թողարկումն է: Ալբոմում ընդգրկվելու է 19 ստեղծագործություն, որոնցից 10-ի համար կնկարահանվեն տեսահոլովակներ Միշել Օբվամայի մասնակցությամբ: Այն կթողարկվի սեպտեմբերի 30-ին:Այս մասին տեղեկացնում է loveradio.ru-ն:
«Առողջարար» ալբոմի սինգլ է դարձել «Everybody» երգը: Տեսահոլովակի նկարահամանը ամերիկյան աստղերի հետ միասին մասնակցել է նաև Միշել Օբաման` կոչ անելով երեխաներին շարժվել հիփ-հոփի կրակոտ ռիթմի ներքո և վարել առողջ ապրելակերպ: