▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինսկի խումբը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը. հայտարարություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը և հնարավորինս արագ, առանց նախապայմանների բանակցությունների վերսկսմանը։

/filemanager/uploads/2020/10/week-1/EAHK.jpg

Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լը Դրիանի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցներից հետո տարածած հայտարարությունում, գրում է ТАСС-ը։

«Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, անկողմնակալ դերակատարությունը կունենա ռազմական գործողությունների դադարեցման ու առանց նախապայմանների ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին