▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչեւ հուլիսի 1-ը միլիոններ կուտակած պաշտոնյաները կարող են հանգիստ վայելել ունեցվածքը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտոնյաները մինչեւ այս տարվա մարտի 30-ը պետք է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնեն 2017 թվականի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերը: Բանն այն է, որ 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն` քրեականացվեց ապօրինի հարստացումը: Ու հիմա պետք է ուսումնասիրվեն պաշտոնյաների հայտարարագրերը` պարզելու համար՝ արդյո՞ք նրանք ապօրինի են հարստացել, թե՞ ոչ:

Միայն թե նշենք նաեւ` քանի որ օրենքը չունի հետադարձ ուժ, ապա այդ որոշումն անդրադառնալու է միայն 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ապօրինի հարստացողներին: Ասել է, թե մինչ այդ միլիոններ կուտակած պաշտոնյաները կարող են հանգիստ վայելել ունեցվածքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին