Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի հանձնարարականներ տվեց նախարարներին: Մասնավորապես նա հանձնարարականներ տվեց տրանսպորտի, կապի և ՏՏ-ի, էներգետիկ ենթակառուցվածքների, ինչպես նաև արդարադատության նախարարություններին:
Կարեն Կարապետյանը հանձնարարական հնչեցրեց ՀՀ Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության վերաբերյալ:
«Տևական ժամանակ է, ինչ բնակչության շրջանում դժգոհություններ կան ՀՀ Արդարադատության նախարարության հարկադիր կատաման ծառայության վերաբերյալ:Դրանք առնչվում են ճանապարհային ոստիկանության կողմից վարչական տույժերի հարկադիր կատարմանը:Օրինակ քաղաքացուն չեն ծանուցել իր վարչակական խախտման մասին, բայց նրա գույքի վրա կալանք է դրվում: Մինչ քաղաքացու ունեցվածքի վրա կալանք դնելը, տեղեկացրեք նրան դրա մասին: Այն կարող է լինել sms-ի կամ էլեկտրոնային փոստին հաղորդագրություն ուղարկելու միջոցով»: