Թուրքիան պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ այն բանից հետո, երբ վերջինս սկսեց պատճամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ:Թուրքական «Milliyet» պարբերականը գրում է, որ Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքի ղեկավարությամբ նիստ է գումարվել, որի ընթացքում մշակված նախագիծը ներկայացվելու է վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հաստատմանը:
Ըստ թերթի տվյալների՝ նախագծի կարևոր կետերն են.
1. Վերադարձնել Ռուսաստանի մաքսակետերում դիտավորյալ սպասեցվող պտուղ-բանջարեղենի խմբաքանակը: Տվյալ խնդրով պետք է զբաղվի Թուրքիայի մաքսային հարցերով նախարարությունը:
2. Ռուսաստանից ներկրվող ապրանքներն առնել հատուկ վերահսկողության տակ:
3.Կառավարությունը կօժանդակի տեքստիլ արդյունաբերության, էլեկտրական տեխնիկայի, քիմիական արդյունաբերության արտադրանքների արտահամանը այլ շուկաներ, որպեսզի արտահանողները վնաս չկրեն:
4.Քննարկել կապալառու կազմակերպությունների պայմանագրերի և գազի գնման այլընտրանքային տարբերակներ:
5. Թուրքիայի տարանցիկ ճանապարհներով դեպի Ռուսաստան կատարվող ներմուծման գործընթացի տեմպերը դանդաղեցնել. ռուսական պետհամարանիշով բեռնատարները, դրանցում առկա ապրանքները մանրազնին ու հատ-հատ վերստուգել:
6. Ազատ առևտի վերաբերյալ պայմանագրերի առկախումը դնել քննարկման:
7.Ռուսական ընկերություններին դուրս թողնել 3-րդ ատոմակայանի կառուցման գործընթացից:
8. Կանխարգելել զբոսաշրջության ասպարեզում հնարավոր դժվարությունները, որոնք կառաջանան ռուսների ամրագրումները չեղարկելու պատճառով: Տարբեր երկրների զբոսաշրջիկների համար կիրականացվի զեղչային քաղաքականություն:
9. Ի պատասխան այն բանի, որ Ռուսաստանը թուրք գործարարների համար դժվարություններ է ստեղծում, Թուրքիան էլ ռուս գործարարներից հետադարձի տոմս կպահանջի:
10. Աջակցություն կտրվի հեղուկ գազի գնմանը և պահեստավորմանը: Կավելացվի Նիգերիայից, Ալժիրց գնվող հեղուկ գազի ծավալը:
Աղբյուր` Ermenihaber