▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միլիոնատերը վաճառել է իր Rolls Royce Phantom ավտոմեքենան` բանակին օգնելու համար

 

Ուկրաինացի միլիոնատեր Վյաչեսլավ Կոնստանտինովսկին, ով մեկնել է պայքարելու հակաահաբեկչական գործողությունների դեմ, 2.500.000 գրիվենով վաճառել է իր պրեմիում դասի Rolls Royce Phantom ավտոմեքենան, որի վաճառքից ստացված գումարը կհատկացվի ուկրաինական բանակի աջակցությանը, գրում է Обозреватель-ը:
Միլիոնատերը հայտնել է, որ գումարից 500.000 գրիվեն արդեն գտնվում է իր ձեռքում, իսկ մյուս մասը կփոխանցվի Կիևի զինվորական հոսպիտալի կարիքների համար, որտեղ բուժվում են ուկրաինացի զինծառայողները:
«Թերահավատների համար. մեքենան վաճառվել է: Գումարը կփոխանցվի երկու մասով: Առաջին մասն իմ մոտ է: Մյուս կեսը կփոխանցվի Նատալյա Յուսուպովային, ով խնամում է վիրավորներին Կիևի ռազմական հոսպիտալում: Ես նրան լիովին վստահում եմ, Նատաշան կտեղեկացնի ձեզ, թե ինչպես է ծախսում այդ գումարը»,- գրել է Կոնստանտինովսկին:
Նրա խոսքով, գումարի մյուս մասը կծախսվի հակաահաբեկչական գործողությունների գոտի մեկնող ստորաբաժանման համար անհրաժեշտ տրանսպորտ և զրահատեխնիկա գնելու համար: 
Միլիոնատերը նշել է, որ իրեն հնարավորություն է տրվել ավելի շահավետ առաջարկ ստանալու դեպքում վերադարձնել գումարը և մեքենան ավելի թանկ վաճառել: «Հարուստ մարդկանց թվում էլ կան պարկեշտ մարդիկ»,- ասել է Կոնստանտինովսկին:

Ուկրաինացի միլիոնատեր Վյաչեսլավ Կոնստանտինովսկին, ով մեկնել է պայքարելու հակաահաբեկչական գործողությունների դեմ, 2.500.000 գրիվենով վաճառել է իր պրեմիում դասի Rolls Royce Phantom ավտոմեքենան:
Միլիոնատերը հայտնել է, որ գումարից 500.000 գրիվեն արդեն գտնվում է իր ձեռքում, իսկ մյուս մասը կփոխանցվի Կիևի զինվորական հոսպիտալի կարիքների համար, որտեղ բուժվում են ուկրաինացի զինծառայողները:

«Թերահավատների համար. մեքենան վաճառվել է: Գումարը կփոխանցվի երկու մասով: Առաջին մասն իմ մոտ է: Մյուս կեսը կփոխանցվի Նատալյա Յուսուպովային, ով խնամում է վիրավորներին Կիևի ռազմական հոսպիտալում: Ես նրան լիովին վստահում եմ, Նատաշան կտեղեկացնի ձեզ, թե ինչպես է ծախսում այդ գումարը»,- գրել է Կոնստանտինովսկին:

Նրա խոսքով, գումարի մյուս մասը կծախսվի հակաահաբեկչական գործողությունների գոտի մեկնող ստորաբաժանման համար անհրաժեշտ տրանսպորտ և զրահատեխնիկա գնելու համար: 

Միլիոնատերը նշել է, որ իրեն հնարավորություն է տրվել ավելի շահավետ առաջարկ ստանալու դեպքում վերադարձնել գումարը և մեքենան ավելի թանկ վաճառել: «Հարուստ մարդկանց թվում էլ կան պարկեշտ մարդիկ»,- ասել է Կոնստանտինովսկին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին