«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն անցած տարի ակտիվորեն զբաղվել է անշարժ գույքի առուվաճառքով. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կարապետյանն անցած տարում 254 մլն 562 հազար դրամով անհատական բնակելի տուն է վաճառել, 135 մլն դրամով` բնակարան: Փոխարենը` 28 մլն 293 հազար դրամով գնել է շինություն, 48 մլն դրամով` հողամաս: ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի դրամական միջոցներն անցած տարեվերջին կազմել են 338 մլն դրամ, 718 հազար դոլար և 218 հազար եվրո:
Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է ամսական մոտ 500 հազար դրամի չափով աշխատավարձը, տրված փոխառության դիմաց ստացած 16.2 մլն դրամն ու 24 հազար դոլարը, ստացած փոխառությունները, վարկերը`73.2 մլն դրամի չափով:
Ի դեպ, տեղեկացնենք, որ նա մինչև այս պաշտոնը զբաղեցնելը «Նատֆուդ» մսամթերքի ընկերության տնօրենն էր:
Եվ պետական համակարգում է հայտնվել վարչապետի` Կարեն Կարապետյանի շնորհիվ. նրանք ազգականներ են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում