Հոլիվուդի ամենագեղեցիկ ամուսնական զույգերից մեկը` դերասաններ Միլա Կունիսը և Էշթոն Քատչերը, որպեսզի վերջ տան տարբեր ԶԼՄ-երի հետապնդումներին, հրապարակել են իրենց նորածին դստեր լուսանկարները:
«Այս լուսանկարները հատուկ ձեզ համար են: Իսկ հիմա խնդրում եմ այն մարդկանց, ովքեր ինքնաթիռով հերթապահում են մեր բնակարանի վերևում, վերջ տալ իրենց թռիչքներին»,- լուսանկարները մակագրել է փոքրիկի հայրիկը:
Սակայն նշենք, որ Միլան և Էշթոնն այդքան էլ հեշտությամբ չեն հանձնվել: Պարզվում է` նրանք հրապարակել են միանգամից 6 նորածինների լուսանկարներ, որոնցից միայն մեկում է նրանց դուստրը, իսկ թե որ մեկն է նա, զույգի երկրպագուներին մնում է միայն գուշակել: