Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակի` Յուպիտերի վրա, աստղագետ Պիչը նկատել է Ուոլթ Դիսնեյի հերոս Միկի Մաուսին: Գիտնականների խոսքով Մաուսի ականջները` դրանք անտիցիկլոնն են` մթնոլորտային բարձր ճնշման մարզը, իսկ մռութիկը մթնոլորտային ցածր ճնշումն է:
Յուպիտերը (լատ.՝ Jupiter) կամ Լուսնթագը, Արեգակից հեռավորությամբ հինգերորդ և արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է։ Զանգվածը կազմում է Արեգակի զանգվածի ընդամենը մեկ հազարերորդը (0,1%), միևնույն ժամանակ այն երկուսուկես անգամ մեծ է արեգակնային համակարգի բոլոր մնացած մոլորակների ընդհանուր զանգվածից։ Սատուրնի, Ուրանի և Նեպտունի հետ միասին դասվում է գազային հսկաների դասին։ Այս չորս մոլորակները երբեմն միասին նաև անվանվում են յուպիտերյաններ կամարտաքին մոլորակներ։