«Ստորև ներկայացված է միջին ամսական աշխատավարձը և մի քանի համադրելի մթերքների գներ ԱՄՆ-ում և Հայաստանում։ Համեմատությունից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ում միջին ամսական աշխատավարձը 11.2 անգամ բարձր է, քան Հայաստանում, սակայն ապրանքներից շատերը զգալիորեն ավելի էժան են։
միջին աշխատավարձը | ԱՄՆ 1 մլն 775 հազ. դրամ (4300 դոլար) | Հայաստան 159 հազար դրամ |
տավարի միս (փափուկ) | 3030 դրամ | 3000 դրամ |
խոզի միս (փափուկ) | 1725 դրամ | 3057 դրամ |
ձու (1 հատ) | 45 դրամ | 74 դրամ |
կաթ (1 լիտր) | 306 դրամ | 422 դրամ |
պոմիդոր | 737 դրամ | 1260 դրամ |
սոխ/գլուխ | 304 դրամ | 277 դրամ |
բանան | 442 դրամ | 990 դրամ |
անանաս | 304 դրամ | 3000 դրամ |
կաղամբ | 302 դրամ | 190 դրամ |
նարինջ | 411 դրամ | 871 դրամ |
լիմոն | 136 դրամ | 210 դրամ |
Նշված ապրանքների հայաստանյան գները և միջին աշխատավարձը ներկայացված են ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տեղեկանքների (բացի անանասից)։ Գները ԱՄՆ-ում ներկայացված են կայքից (տարբեր խանութներում արված լուսանկարների միջոցով, որոնցում առկա են նաև գնապիտակները)»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում