▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային մամուլի արձագանքը Հայաստանի հավաքականի հաղթանակին և Մխիթարյանի խաղին

vivaronews.am-ը գրում է. Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը ցույց տված բարձր կամային որակների շնորհիվ ապշեցուցիչ հաղթանակ տոնեց ԱԱ 2018-ի խմբային փուլում 7 միավոր գրպանում ունեցող Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ:

Արթուր Պետրոսյանի սաները իրենց օրինակելի խաղով ոչ միայն զարմացրին հյուրերին, այլ նաև մեծ աղմուկ բարձրացրին միջազգային մամուլում:

Այս ամենից անմասն չմնաց նաև  «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղը 90 րոպեի ընթացքում:

Daily Mail

«Հենրիխ Մխիթարյանի Հայաստանի հավաքականը էպիկ քամբեք է տոնում Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ: 2-0 հաշվով պարտվելիս հայերը պայքար են տալիս և սենսիացիոն գոլ են խփում  94-րդ րոպեին: Հայաստանի հավաքականը գտնվելով Group E-ի վերջին տեղում՝ առանց միավորի, զարմացնում է բոլորին և խմբի առաջատարից նրան բաժանում է 4 միավոր: Դու տեսնո՞ւմ ես սա Մոուրինյո»:

Mirror

«Մանչեսթեր Յունայթեդի» կորած ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մասնկացում է իր հավաքականի ֆենոմենալ քամբեքին Չեռնոգորիայի ընտրանու դեմ: 27-ամյա կիսապաշտպանը խաղաց 90 րոպե և մեծ հույս ունի, որ բարելավել է մարզավիճակը, որպեսզի վերջապես ընդգրկվի մանչեսթերյան թիմի հայտացուցակում»:

Metro

«Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Հենրիխ Մխիթարյանը մեծ դեր է տանում իր հավաքականի դրամատիկ հաղթանակում և յուրօրինակ հաղորդագրություն ուղարկում Ժոզե Մոուրինյոյին:

Գևորգ Ղազարյանի անհավանական կրակոցը հանդիպման վերջին րոպեին փոխում է իրերի դասավորվածությունը և Հայաստանի հավաքականին պարգևում ԱԱ 2018-ի ընտրական փուլի առաջին հաղթանակը:

Չնայած Հենրիխ Մխիթարյանը չփայլեց առաջին կեսին, քանի որ երկար ժամանակ արհամարվում էր Ժոզե Մոուրինյոյի կողմից և խաղային պրակտիկա չէր ստանում, բայց նա սկսեց նկատելիորեն բարելավել խաղը 45 րոպեից հետո և ապացուցեց պորտուգալացի մասնագետին, որ լավ մարզավիճակում է: Վտանգավոր տուգանային հարվածը, 2 պաշտպանի միջով թիմի պաշտպանությունը կոտրելով և վերջին րոպեներին դարպասին կատարած հարվածը ցույց թվեցին երկրպագուներին, թե ինչ կարող է տալ Ժոզե Մոուրինյոյի թիմին «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստը»:

Givemesport

«Հենրիխ Մխիթարյանի հզոր հաղորդագրությունը Ժոզե Մոուրինյոյին:

Միայն Ժոզե Մոուրինյոն կարող է 26 մլն. ֆունտ ծախսել բարձրակարգ ֆուտբոլիստ ձեռք բերելու համար և չօգտագործել նրան:»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին