Հանցախմբի անդամ, 90-ականներին բազմաթիվ սպանությունների մեջ մեղադրվող Ալեքսանդր Մատուսովին Թաիլանդից Մոսկվա են տեղափոխել: Նշենք, որ Մատուսովին, ով առավել հայտնի է Բասմաչ մականվամբ, ոստիկանությունը ձերբակալել է այն ժամանակ, երբ վերջինս միայն վարտիքով մոտոցիկլետ էր վարում` մոտակա խանութից օղի գնելու նպատակով: Ավելի ուշ զննման ընթացքում պարզվել է, որ Բասմաչի փաստաթղթերը կեղծ են, ավելին` դրանց մեջ հայտնաբերվել է Բասմաչի հայկական անձնագիրը: Նշենք, որ Բասմաչի նկատմամբ սպանությունների մեղադրանքով միջազգային հետախուզում է հայտարարված: Սակայն հետաքրքիրն այն է, որ հայկական անձնագրով հանցագործին ինքնաթիռ նստեցնելու համար իրավապահներն օգտվել են ճամպրուկների տեղափոխման սայլակից, քանի որ վերջինս պառկել էր հատակին և հրաժարվում էր Մոսկվա վերադառնալ:
Միջազգային հետախուզման մեջ գտնվող ռուս հանցագործը հանդես էր գալիս հայկական անձնագրով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet