▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային ֆինանսական դոնոր կազմակերպությունները ՀՀ իշխանությունների առաջ պայման են դրել. «ՀԺ»

«Մեր տեղեկություններով, միջազգային ֆինանսական դոնոր կազմակերպությունները Հայաստանի իշխանությունների առաջ պայման են դրել՝ յուրաքանչյուր տարի պետք Է հարկային եկամուտները մոտ 60-70 միլիարդ դոլարով ավելացնել։

 

Միայն այդ դեպքում մեր երկրին վճարունակ կհամարեն ու նոր վարկեր կտրամադրեն։ Դրա համար Էլ ՀՀ իշխանություններ Հարկային նոր օրենսգրքով հարկային բեռի ավելացում են նախատեսում։ Նշենք, որ Հարկային նոր օրենսգրքի նախագիծը, թեև ընդգրկված է կառավարության հրավիրած ԱԺ այս արտահերթ նստաշրջանի օրակարգում, բայց փոփոխված տարբերակը դեռ խորհրդարան չի հասել։ Մեր տեղեկություններով, այն նախօրեին գտնվում Էր նախագահականում, որտեղ Սերժ Սարգսյանի համաձայնությանը ստանալուց հետո նոր ԱԺ կուղարկվի։ Եվ երեկ որևէ պատգամավոր տեղյակ չէր, թե ինչ փոփոխություններ են կատարվել այդ օրինագծում, քանի որ կառավարությունում դրա քննարկումներն անցել են գաղտնի պայմաններում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին