▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային աստղագիտական օլիմպիադայի լավագույն մասնակիցը հայ է

 

Այս տարի հոկտեմբերի 12-21-ին Ղրղզստանի Բիշկեկ և Չոլպոն-Ատա քաղաքներում տեղի ունեցավ 19-րդ Միջազգային աստղագիտական օլիմպիադան, որին մասնակցեցին նաև Հայաստանի պատանիները։ Օլիմպիադային մասնակցում էին 17 երկրներց ժամանած պատանիներ։ Այս տարի Հայաստանը ներկայացրեցին 5 պատանիներ ֆիզ-մաթ դպրոցի սաներ Էդգար Վարդանյանը, Դավիթ Ասլանյանը, Հրաչ Բաբուջյանը, Հրանտ Թոփչյանը և «Քվանտ» վարժարանից Էդուարդ Գրիգորյանը:
Մրցումներն անցկացվել են 4 ձևերում՝ տեսական քննություն, տվյալների վերլուծություն քննություն, դիտողական քննություն և թիմային մրցույթ։ Մրցույթի երեք փուլերի արդյունքում Էդգար Վարդանյանն արժանացավ ոսկե մեդալի (առաջին կարգի դիպլոմի) և ստացավ դիպլոմ լավագույն արդյունքի ցուցաբերելու համար: 
Հայկական թիմի ղեկավարներն էին Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատակից, Ֆիզմաթ դպրոցի ուսուցչուհի, օլիմպիական թիմի ղեկավար Մարիետտա Գյուլզադյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տիզերագիտական ակումբի ղեկավար Ավետիք Գրիգորյանը ։
Նշենք նաև, որ այս տարի հայ դպրոցակաները մասնակցել են նաև Ռումինիայի Սուչավա քաղաքում օգոստոսի 1-ից 11-ը տեղի ունեցած Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 8-րդ օլիմպիադային, որտեղ ֆիզ-մաթ դպրոցի սան Գևորգ Մարտիրոսյանը և ՀՊՃՀ հենակետային վարժարանի աշակերտ Արսեն Վասիլյանն արժանացել են արծաթե, իսկ ֆիզ-մաթ դպրոցի սաներ Վարդգես Մամբրեյանն ու Էդգար Վարդանյանը` բրոնզե մեդալների: 
Ընդհանուր առմամբ ՀՀ դպրոցականները աստղագիտության օլիմպիադաներում արժանացել են 9 ոսկե, 9 արծաթե և 21 բրոնզե մեդալների: XX աստղագիտական միջազգային օլիմպիադան տեղի կունենա 2015թ. Բուլղարիայում։
Հայկական աստղագիտական ընկերություն

Այս տարի հոկտեմբերի 12-21-ին Ղրղզստանի Բիշկեկ և Չոլպոն-Ատա քաղաքներում տեղի ունեցավ 19-րդ Միջազգային աստղագիտական օլիմպիադան, որին մասնակցեցին նաև Հայաստանի պատանիները։ Օլիմպիադային մասնակցում էին 17 երկրներց ժամանած պատանիներ։ Այս տարի Հայաստանը ներկայացրեցին 5 պատանիներ ֆիզ-մաթ դպրոցի սաներ Էդգար Վարդանյանը, Դավիթ Ասլանյանը, Հրաչ Բաբուջյանը, Հրանտ Թոփչյանը և «Քվանտ» վարժարանից Էդուարդ Գրիգորյանը:Մրցումներն անցկացվել են 4 ձևերում՝ տեսական քննություն, տվյալների վերլուծություն քննություն, դիտողական քննություն և թիմային մրցույթ։ Մրցույթի երեք փուլերի արդյունքում Էդգար Վարդանյանն արժանացավ ոսկե մեդալի (առաջին կարգի դիպլոմի) և ստացավ դիպլոմ լավագույն արդյունքի ցուցաբերելու համար: Հայկական թիմի ղեկավարներն էին Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատակից, Ֆիզմաթ դպրոցի ուսուցչուհի, օլիմպիական թիմի ղեկավար Մարիետտա Գյուլզադյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տիզերագիտական ակումբի ղեկավար Ավետիք Գրիգորյանը ։Նշենք նաև, որ այս տարի հայ դպրոցակաները մասնակցել են նաև Ռումինիայի Սուչավա քաղաքում օգոստոսի 1-ից 11-ը տեղի ունեցած Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 8-րդ օլիմպիադային, որտեղ ֆիզ-մաթ դպրոցի սան Գևորգ Մարտիրոսյանը և ՀՊՃՀ հենակետային վարժարանի աշակերտ Արսեն Վասիլյանն արժանացել են արծաթե, իսկ ֆիզ-մաթ դպրոցի սաներ Վարդգես Մամբրեյանն ու Էդգար Վարդանյանը` բրոնզե մեդալների: Ընդհանուր առմամբ ՀՀ դպրոցականները աստղագիտության օլիմպիադաներում արժանացել են 9 ոսկե, 9 արծաթե և 21 բրոնզե մեդալների: XX աստղագիտական միջազգային օլիմպիադան տեղի կունենա 2015թ. Բուլղարիայում։

Հայկական աստղագիտական ընկերություն

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին