▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջավայր ենք ստեղծել, որ բակ դուրս գալիս բոլորի աչքի առաջ չլինես. վարչապետը՝ իր առանձնատան պարիսպների մասին

«Տարածքը գնել է եղբայրս, այնտեղ անտառ չի եղել, առանձնատունը կառուցվել է 2014թ.-ին, ես ինքս այնտեղ եմ մեծացել եւ այնտեղի անտառը շատ լավ հիշում եմ: Ես այնտեղ այժմ չեմ ապրում». այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը` անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի `ամիսներ առաջ արված այն հայտարարությանը, ըստ որի` Մոնումենտ»-ում քաղաքական գործիչները կանաչ գոտիների հաշվին առանձնատներ են կառուցել:

Կարեն Կարապետյանն իր խոսքում անդրադարձավ նաև այն լուրերին, որ իր տան շուրջ պարիսպներ է կառուցել.

«Ես բնակվել եմ այդ տանն ու երկար ժամանակ է՝ բնակվում եմ, որոշ ժամանակ անց բազմահարկ շենք են կառուցել, որտեղից իմ բակն առ այսօր երեւում էր, ընդամենը մի փոքր, չէ փոքր չի, միջավայր ենք փորձել ստեղծել, որ բակ դուրս գալիս բոլորի աչքի առաջ չլինես: Ես չէի կարող քաղաքապետարանին խնդրել, որ իմ տան դիմաց բազմահարկ շենքեր մի կառուցեք, որ հետո իմ բակը չտեսնեն բոլորը»:

 

 Կարեն Կարապետյանի  ամփոփիչ ասուլիսն՝ ամբողջությամբ՝ ստորև ներկայացվող տեսանյութերում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին