▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպից հետո փակ են Բերդը մայրաքաղաքին կապող ճանապարհների որոշակի հատվածներ

ASEKOSE.am-ի տեղեկություններով` այօրվա միջադեպից հետո` անվտանգության նկատառումներից ելնելով` փակ են Հ37 Այգեհովիտ-Պառավաքար-Այգեպար և Հ 38 Թթու ջուր-Նավուր ճանապարհահատվածները: Հիշեցնենք, որ սրանք Բերդը մայրաքաղաքին կապող հիմնական ճանապարհներն են:

Այսօր երթևեկելի է եղել միայն Հ36 Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհահատվածը: Այս մասին Asekose.am-ի թղթակցին տեղեկացրեց Բերդի բնակիչներից մեկը, ով այսօր Երևանից վերադարձել է այդ ճանապարհով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին