«Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլը պաշտոնապես դեռ չի սկսվել, սակայն մանդատի ախորժակ ունեցողները սահուն քայլերով աննշմար սկսել են իրենց քարոզարշավը: Բնականաբար, դա արտահայտվում է զանազան բարեգործական միջոցառումներով, ամանորյա «չարազային» ծանրոցներ բաժանելով:
Կոտայքի մարզեի Չարենցավան քաղաքը եւս բացառություն չէ: Արի ու տես, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մորեղբոր որդին՝ Վահան Հարությունյանը, «Իրավունքի» տեղեկություններով՝ պատգամավոր դառնալու ախորժակ ունի: Վերջինս օրեր առաջ սոցիալապես անապահովներին, ժողովրդական խոսքով ասած, եղ ու բրինձ էր բաժանել, իսկ մանկապարտեզների երեխաներին՝ ամանորյա տոպրակներ: Սրան զուգահեռ, առայժմ օնլայն տիրույթում մեկումեջ ծի-ծիկ է անում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որը ՀՀԿ համագումարում «Իրավունքի» հետ զրույցում չէր հերքել պատգամավոր դառնալու մասին լուրերը:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում եւս նախընտրական մթնոլորտը հանգիստ չէ: Իշխանությունը որոշել է «զոհաբերել» մեծամասնականով ընտրված ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանին՝ հանուն Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդու՝ Դավիթ Մանուկյանի, որը Գագիկ Ծառուկյանի փեսան է: «Իրավունքը» գրել էր, որ դեսպանի որդին ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր կդառնա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում