▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Պողոսյանը հանդիպել է Մայքլ Ջեկսոնի հետ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը մարտի 9-ին Բիրմինգեմում հանդիպել Անգլիայի Բարձր Դատարանի հարկադիր կատարման ասոցիացիայի նախագահ Մայքլ Ջեկսոնի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են երկու երկրների գործընկեր ծառայությունների աշխատանքը կարգավորող իրավական ակտերը, քննարկվել են գործընկեր ծառայությունների միջև համագործակցության խորացման և ըն դլայնման հնարավորությունները:

ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և Անգլիայի Բարձր Դատարանի նախագահի կողմից երկկողմանի աշխատանքային այցերի կազմակերպման համաձայնություն է ձեռք բերվել՝ առավել մանրամասն ուսումնասիրելու պարտապանի իրավունքների երաշխիքների ապահովման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման համակարգերը երկու երկրներում:

Անգլիայի Բարձր Դատարանի հարկադիր կատարման ասոցիացիայի նախագահի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-10-ը աշխատանքային այցով գտնվում է Անգլիայում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին