▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանը` Դան Կոլովի ու Նիկոլա Պետրովի անվան մրցաշարի հաղթողներ

ArmFootball.com-ը գրում է. Բուլղարիայում շարունակվում է ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որը կրում է Դան Կոլովի ու Նիկոլա Պետրովի անունը:

Այսօր պայքարի մեջմտան Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանը: Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիրը այս մրցաշարում հանդես եկավ 71 կգ քաշային կարգում, և, տանելով 4 հաղթանակ ճանաչվեց մրցաշարի հաղթող:

Վստահ ելույթ ունեցավ նաև աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ով հաղթեց իր բոլոր 3 գոտեմարտերում և նույնպես ոսկե մեդալ նվաճեց:

Նշենք, որ մեր երկու ըմբիշները մրցակիցներին ոչ մի միավոր չտվեցին իրենց գոտեմարտերում: Հիշեցնենք նաև, որ երեկ հաղթող էր ճանաչվել նաև 75 կգ քաշային Կարապետ Չալյանը, իսկ 59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը արժանացել էր արծաթե մեդալի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին