▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միհրան Հարությունյանը հաջողությամբ վիրահատվել է

Հունահռոմեական ոճի ըմբիշ և Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը վիրահատվել է Գերմանիայում, այդ մասին տեղեկանում ենք մարզիկի գործակալ Արսեն Բադալյանի ֆեյսբուքյան էջից:

«Վիրահատությունը ավարտված է: Շնորհակալություն բժիշկ Հերդին կատարած աշխատանքի համար: Առջևում ապաքինման երկար գործընթացն է: Ամեն ինչ կարգին է: Հիվանդը իրեն կայուն լավ է զգում»,-ասվում է Արսեն Բադալյանի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Միհրան Հարությունյանը լուրջ ուսի վնասվածքով էր մանակցում Օլիմպիական խաղերին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, իր վրա էր վերցրել մարզիկի վիրահատության բոլոր ծախսերը:

vivaronews.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին