Վերջին տարիներին հայ հայտնիներից շատերն են արտագաղթում և բնակություն հաստատում ԱՄՆ-ում․ Օրերս ԱՄՆ էին մեկնել Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյանը:
Զույգը մեկնել էր իրենց որդու հետ և ինչպես Արփին է խոստովանել`առաջին անգամ են Ռոբի հետ այդքան երկար ճանապարհ գնացել:
Այս ամենից հետո խոսակցություններն ակտիվացան, որ Միհրանն ու Արփին ևս արտագաղթել են: Այս լուրերին Միհրանը որոշել է վերջնականապես հստակ պատասխան տալ:
Նա ընտանեկան լուսանկար է հրապարակել ու նշել, որ շատ շուտով վերադառնալու են հայրենիք․ «Քանի որ շատ եք հարցնում ու գրում, մշտական ենք տեղափոխվել ԱՄՆ թե՞ ոչ ,
Ուզում եմ միանգամից պատասխանել ,
սիրելի հայեր ջան ,
ո՛չ իհարկե , մենք չենք արտագաղթել մեր հայրենիքից, շատ շուտով վերադառնալու ենք : Ու դեռ շատ անելիքներ ունենք մեր Մայր Հայաստանում »:
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝