Միհրան Ծառուկյանն այլևս պրոդյուսեր չունի: Նա խզել է հարաբերություններն իր արդեն նախկին պրոդյուսեր Ալեքսանդր Ստեփանյանի հետ, բայց` միայն գործնական ոլորտում. «Մենք շատ լավ ընկերներ ենք»,-ասել է Միհրանը: Այս մասին գրում է բրավո.am-ը:
Երգիչը ասել է, որ ինքն ու Ալեքսանդրը միասին շատ հաջողությունների են հասել, իսկ համագործակցությունը որոշել են դադարեցնել երկուստեք զբաղված լինելու պատճառով:
«Ոչ մի վեճ, անհամաձայնություն չի եղել: Պարզապես անձնական այլ գործերի պատճառով չէի հասցնում իր աշխատանքներով զբաղվել»,-նշել է Ալեքսանդր Ստեփանյանը:
Իսկ Միհրան Ծառուկյանն ասել է, որ իրենց համագործակցությունը պայմանագրով ամրագրված չի եղել, բայց նաեւ չի բացառվում, որ կրկին աշխատեն միասին.«Կրկնում եմ` ես եւ Ալեքսանդրը շատ մոտ ընկերներ ենք, հիմա էլ շփվում ենք: Մենք ընտանիքներով էլ շատ մոտ ենք»:
Երգիչն այս շրջանում չի համագործակցի որեւէ պրոդյուսերի հետ, վստահ է` դրանից իր աշխատանքը չի տուժի:
Միհրան Ծառուկյանն` իր և նախկին պրոդյուսերի հարաբերությունների մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet