Արդեն տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 4-ից «Արմենիա» հեռուստաընկերությունը հեռարձակելու է «Full House» անվանումով սիթքոմը, որում իրենց մասնակցությունն ունեն Միհրան Ծառուկյանը, Անի Երանյանը, Արփինե Գաբրիելյանը, Գրիգոր Դանիելյանը, Մարիամ Մելիքյանը և այլոք:
Համացանցում հայտնվել են լուսանկարներ «Full House»-ի նկարահանման հրապարակից, որոնք ներկայացնում ենք ստորև:
Հիշեցնենք, որ օրեր առաջ երգիչ Միհրան Ծառուկյանը հանդես էր եկել գրառմամբ, որում նշել էր, որ հրաժարվում է նկարահանվել տվյալ սիթքոմում դերասանուհի Մերի Մակարյանի հետ: Asekose.am-ի թղթակիցը կապվել էր սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի, ով խոստովանել էր, որ դերասանների միջև տարաձայնություն է եղել.
«Չեմ հերքի, որ եղել է կոնֆլիկտ Մերիի և Միհրանի միջև: Վերջինս, հեռուստատեսության ղեկավարությանը նկարագրելով իրավիճակը, երկրպագուների խնդրանքով ցանկացել է պարզապես հրաժարվել նկարահանումներից: Միհրան այն մարդն է, ով լսում և փորձում է իր երկրպագուներին ինչ-որ կերպ գոհացնել, ինչը բնական երևույթ է յուրաքանչյուր դերասանի համար: Կարող եմ միայն մեկ բան հստակ ասել, որ չկա այնպիսի դերասան, ով կարող է որոշում կայացնել հեռուստատեսության փոխարեն: Հեռուստատեսությունն է որոշում դերասանների հետագա անելիքը և այլն: Եթե նման բան լինի, ապա այդ մարդն այլևս ոչինչ չունի անելու տվյալ հեռուստատեսությունում»: