«Հրապարակ»-ը գրում է. «Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը եռօրյա արձակուրդի պատրվակով չայցելեց Արցախ՝ հոբելյանական 30-ամյակին․ ԱԺ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանն արդարացրեց վարչապետին․ «Միգուցե Նիկոլ Փաշինյանը վատ է զգացել, միգուցե Նիկոլ Փաշինյանն ավելի կարևոր զբաղվածություն է ունեցել, դա այդպես դրոշակ մի դարձրեք ու ասեք՝ Փաշինյանը դրա համար չի գնացել»։
Եվ հորդորեց չմոռանալ, որ խորհրդարանական կառավարման երկրներում օրենսդիր մարմինն է բարձրագույն իշխանությունը, իսկ ՀՀ-ից խորհրդարանական պատվիրակություն է մեկնել՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ։ Երբ ուղղեցինք, որ ոչ թե նախագահի, այլ փոխնախագահի, նա փորձեց համոզել․ «Ես լուսանկարներով Ալեն Սիմոնյանին տեսել եմ այնտեղ նստած»։ Ոչ, Ռուբեն Ռուբինյանն է պատվիրակությունը ղեկավարել։ «Խորհրդարանական պատվիրակությունն արդեն իսկ բարձրագույն իշխանություն է»,- ասաց պատգամավորը»:
Մանրամասները՝ թերթի համարում: