▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն մայրս երբեք չի դավաճանի ինձ. Նանա

Ապրիլի 4-ին երգչուհի Նանան կտոնի իր 31-ամյակը: Ինչպես և անցյալ տարի, այս տարի ևս նա իր տարեդարձը կնշի Մոսկվայում: Այնտեղ նախատեսված է «Նանան և ընկերները» համերգը, որին մասնակցելու են ինչպես հայ, այնպես էլ ռուսաստանցի սիրված երգիչ-երգչուհիներ և պարային խմբեր: Նախքան մեկնելը Նանան պատմեց իր վերջին նորությունների մասին:

Վերջին անգամ ո՞ւմ եք զանգահարել և ի՞նչ առիթով:

Զանգահարել էի Մոսկվա, որտեղից ինձ տեղեկացրին, որ ծննդյանս առթիվ կազմակերպված համերգիս տոմսերը գրեթե սպառվել են:

Վերջին հաղորդագրությունը, որ ստացել եք:

Համերգի հոնորարի փոխանցման կոդն են ուղարկել, որ ստանամ:

Վերջին անգամ ե՞րբ եք թերթել ընտանեկան ալբոմը և ի՞նչ առիթով:

Քանի որ տանը քիչ եմ լինում, հաճախ չեմ կարողանում թերթել ալբոմս, սակայն պետք է նշեմ, որ ամեն անգամ թերթելիս անչափ հուզվում եմ:

Ե՞րբ եք վերջին անգամ անկողնում սուրճ խմել և ո՞վ է մատուցել:

Հենց այս առավոտ, սովորականի պես ինքս սուրճ պատրաստեցի ու վայելեցի անկողնուս մեջ:

Վերջին մեծ գնումը, որ կատարել եք:

Վերջերս մեկ շաբաթով Դուբայում էի, որտեղ էլ կլորիկ գումար ծախսեցի ինձ համար նոր հագուստներ գնելու համար:

Վերջին անգամ ե՞րբ եք հուզվել և ինչո՞ւ:

Մարտի 10-ին, երբ երկար ճամփորդությունից հետո` Դուբայ, Մոսկվա, այնուհետև Կրասնոդար, Պյատիգորսկից վերադարձա տուն: Ամեն անգամ սիրելի Երևան վերադառնալիս հուզվում եմ, սիրտս սկսում է արագ բաբախել:

Վերջին անգամ ե՞րբ եք բարկացել և ինչո՞ւ:

Քիչ առաջ, երբ մեր հարցազրույցի ընթացքում լսեցի «վերջին անգամ» արտահայտությունը` ասես, վաղը մահանալու եմ... Իսկ եթե լուրջ, ապա բարկանալու էական առիթներ, որպես այդպիսին, չեմ ունենում: Այնքան վաղուց չեմ բարկացել, որ չեմ էլ հիշում պատճառը:

Վերջին անգամ ե՞րբ եք լիաթոք ծիծաղել և ինչո՞ւ:

Երեկ` ընկերուհուս պատմած անեկդոտի վրա:

Վերջին գիրքը, որ կարդացել եք:

-«Աննա Ֆրանկի օրագիրը»: Այնտեղ մի միտք կա, որը կարող է կյանքի ուղեցույց դառնալ. «Վճռական մարդիկ կյանքում մեծ հաջողություններ են ունենում»:

Վերջին ֆիլմը, որ դիտել եք:

«Լյուսին» էր: Թեև ֆանտաստիկ ժանրի ֆիլմ է, այնուամենայնիվ, հետաքրքիր է տեսնել, թե ինչ կլիներ, եթե մեր ուղեղն օգտագործեինք 100 տոկոսով` 10 տոկոսի փոխարեն:

Վերջին անգամ ո՞ւմ եք վստահել Ձեր մտքերը:

Միայն մորս հետ եմ կիսվում: Նա ամենաանկեղծ մարդն է, ով միշտ կողքիս է ու երբեք չի դավաճանի:

 

Աղբյուրը՝ TV Մոլ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին