▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միայն ՀՀ կառավարիչն է ասում, թե «Մադրիդյան սկզբունքները» Արցախը հանձնելու մասին էին». Սերժ Սարգսյան

 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մադրիդյան սկզբունքներով Արցախը համարվում էր Ադրբեջանի մաս, քիչ առաջ Սերժ Սարգսյանի հետ զրույցում նշեց լրագրողը:

Ի պատասխան ՀՀ 3-րդ նախագահն ասաց.

«Ես ամեն անգամ ՀՀ կառավարչի կողմից հնչեցված հերյուրանքների մասին մտածելուց ուզում եմ ինքս ինձ համար հասկանալ՝ էդ մարդն ինչի՞ հետ ավելի շատ խնդիր ունի: Բարոյականությա՞ն, փաստաթուղթ կարդալու և ընկալելու ունակությա՞ն, թե հիշողության: Որովհետև երբ ուզում, հիշողությունը կորցնում է, խախտում է բոլոր բարոյական նորմերը, ինչ ուզում անում է; Պատերազմը խաղաղություն է համարում, պարտությունը՝ հաղթանակ:

Բայց բոլորդ էլ տեղյակ եք, չէ, որ մինչև 2018 թվականը բանակցող 5 կողմերից 5-ն էլ համարում էին, որ Մադրիդյան սկզբունքները լուծում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը: Դրանք են՝ ՀՀ, Ադրբեջան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա: 2018 թվականից հետո էս 5-ից 4-ն են հայտարարում, որ Մադրիդյան սկզունքները լուծում էին ԼՂ խնդիրները, միայն ՀՀ կառավարիչն է ասում, որ էդ փաստաթուղթը ԼՂ-ն հանձնելու մասին է, ամոթ է վերջապես»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին