▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն Գլենդելում... Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մակետը մեքենայի վրա՝ այրվող կրակով, դրոշով և դուդուկի հնչյուններով

 

 

 

ԱՄՆ-ի  հայաշատ Գլենդել քաղաքի մասին միշտ էլ ասել են, որ այն փոքր Հայաստանն է՝ նշելով, որ այնտեղ  բակերում կարելի է հանդիպել նարդի խաղացող պապիկներից մինչև դրսում  հայկական սուրճով «բաժակ նայող» կանանց:

Այս անգամ Գլենդելում ապրող մեր հայրենակիցներից մեկի երևակայությունը սահմաններ չի ունեցել և Ապրիլի 24-ին ընդառաջ իր մեքենայի վրա ամրացրել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մակետը՝ այրվող կրակով, Հայաստանի դրոշով, իսկ գույները խտացնելու համար էլ քաղաքում շրջում է դուդուկի հնչյունների ուղեկցությամբ:

Ներկայացնում ենք տեսանյութը՝ մեկնաբանությունները  թողնելով Ձեզ:

Տեսանյութը՝ Սարգիս Ամիրաղյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին