▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն Բեգլարյանով գարուն չի գա հայկական ֆուտբոլում....

Եվ այսպես՝ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկեց պարտությամբ:

Չնայած սա առաջին խաղն էր, շատերն արդեն հոգոց են հանում՝ «Ցտեսություն, Աշխարհի գավաթ-2018»:

Եթե անկեղծ, իրավացի են վատատեսները, քանի որ միակ ֆուտբոլիստը, որ խաղում էր մեր հավաքականում, դարպասապահ Արսեն Բեգլարյանն էր, որ , չնայած մեկ գոլ բաց թողեց, սակայն Դանիայի հավաքականի տասնյակ գրոհները չեզոքացրեց ու նույնիսկ նույնիսկ դանիացիների 11 մետրանոցը հետ մղեց, սակայն, ցավոք, նրա թիմակիցներն ծույլ էին ու վազելու փոխարեն քայլում էին մարզադաշտում:

Նույնիսկ, երբ հանդիպման վերջում դանիացիներն իրենց կիսադաշտում կոպիտ սխալվեցին ու Մարկոս Պիզելին հայտնվեց դարպասապահի դեմ դիմաց, անհասկանալի հապաղեց ու կորցրեց հարմար պահը:

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք, ավելի ճիշտ ՝ ոչինչ էլ չունենք: 

Միակ լուսավոր կետը այս խաղում այն է, որ Ռոման Բերեզեվսկու կարիերայի ավարտից հետո այն  մտավախությունը, թե մենք դարպասապահի պրոբլեմ ունենք, սխալ դուրս եկավ...

Սակայն միայն Բեգլարյանով գարուն չի գա հայկական ֆուտբոլում....

Հեղինակ՝

Արսեն Մաթևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին