▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն այսպես կարելի է Սաշիկի դեմն առնել

Հասկանում եմ, որ շատերը խուսափում են դատական քաշքշուկներից: Հասկանում եմ, որ ոմանք դա անում են ժամանակի սղությունից, ոմանք էլ՝ դատական համակարգի հանդեպ թերահավատության զգացումից, բայց սա միակ ճիշտ, արդյունավետ ու քաղաքակիրթ ձևն է, որը, անկասկած, շատ ավելի գերադասելի է, քան հլու-հնազանդ տանել այդ տուգանքները մուծելը, հետո էլ գալ ու ֆեյսբուքում կախկանձել ու բարկացած ստատուսներ գրելը:
Ամեն դեպքում, լավ է, որ դատական համակարգը չի խեղճանում, ու գոնե էս հարցում քաղաքացին կարող է ակնկալել արդարացի դատավճիռ: Մնում է՝ քաղաքացին հասկանա, որ առանց պայքար չկա հաղթանակ, իսկ պայքարն այս պարագայում կայանում է անարդարության դեմ օրինական ճանապարներով պայքարելում՝ դիմեք, հաղթեք ու մի թողեք, որ համակարգը ձեզ կոտրի:

Անդրանիկ Իսահակյան 

Տեսանյութը` ՍիվիլՆեթի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին