▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միանշանակ մնալու ենք Հայաստանում. մենք շատ ամուր ընտանիք ենք և ամեն ինչի պատրաստ ենք. Իվա Մարության

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երեւանի ավագանին անվստահություն էր հայտնում, մենք կապ հաստատեցինք Մարությանի կնոջ՝ ազգությամբ չեխ Իվա Մարությանի հետ։ Հարցրինք` մնալո՞ւ եք Հայաստանում, թե՞ կհեռանաք երկրից, եթե Մարությանը պաշտոնանկ արվի։ Քաղաքապետի կինն ասաց «Իհարկե, միանշանակ մնալու ենք Հայաստանում, մենք մշտապես՝ ամբողջ մեր կյանքում ապրելու ենք այստեղ»։

http://asekose.am/filemanager/uploads/2020/04/week-4/hayk_marutyan.jpg

Իսկ մտավախություն չունե՞քոր հայտնի ձեռագրով իշխանությունները քրեական գործեր կարուցեն Ձեր ամուսնու նկատմամբհետապնդումներ կսկսենի՞նչ կանեք այդ դեպքում։

Մենք շատ ամուր ընտանիք ենք եւ ամեն ինչի պատրաստ ենք, ոչ մի բանից չենք զարմանում, այնքան բան ենք տեսել մեր կյանքում, մեր տրամադրությունը շատ բարձր է, եւ մենք ազնիվ մարդիկ ենք ու գիտենք, որ վերջում արդարությունը հաղթում է։ Ես, համենայնդեպս, էդ հավատքն ունեմ, այսինքն՝ մենք ոչ մի բանից չենք վախենում։

Իսկ սպասելի՞ էր Ձեզ համար այս պրոցեսը։

Եթե ոչ մի բանից չենք զարմանում, ուրեմն երեւի սպասելի էր նաեւ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին