▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միակ երկիրը, որտեղ այս ամենը անհնար էր թվում, Հայաստանն է, բայց պարզվեց, որ անհնար ոչինչ չկա». Ռաֆայել Հովհաննիսյան

Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ նշելով՝ մենք ապրում ենք մղձավանջում։

«Մենք ապրում ենք մղձավանջում։

Հայ ժողովուրդը պահանջում է իշխանությունից, որ այն անվանի թուրքին թշնամի։

Հայ ժողովուրդը վախենում է, որ Հայաստանի իշխանության թրքամետ քաղաքականությունը կխանգարի Ամերիկայի նախագահ Բայդընին արտասանել «ցեղասպանություն» բառը։

Հայ ժողովուրդը մտահոգված է, որ իշխանությունը ապրիլի 24֊ին կփակի Ծիծեռնակաբերդի ճանապարհը եւ կփակի Հայոց Ցեղասպանության հարցը։

Հայ ժողովուրդը պահանջում է իշխանությունից բարձր հարթակներից չխոսել ժողովրդի անունից հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական բարեկամության մասին։

Համենայն դեպս հայ ժողովրդի ԱԶԳ հատվածը, Հայերը։

Հայկական ազգանուններով թուրքերի մասին չեմ խոսում։ Դատելով համատարած լռությունից, դրանք Հայաստանում քիչ չեն։ Թրքաբարո, ադրբեջանասեր, անհայրենիք խառնածիններ։

Սա իրոք մղձավանջ է։ Անհավանական իրականություն։

Հ.Գ. Երեւի թե միակ երկիրը, որտեղ այս ամենը անհնար էր թվում, Հայաստանն է։

Բայց պարզվեց, որ անհնար ոչինչ չկա»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին