«Փետրվարյան իրադարձությունները նոր իրավիճակ ստեղծեցին մեր երկրում: Դրանից հետո ստիպված եղանք մի պահ կանգ առնել ու մտորել՝ ինչպես ենք շարունակելու: Ես այսօր հարցադրմամբ եմ այստեղ հայտնվել՝ արդյո՞ք փետրվարից հետո երկրում 40 տոկոսի հասնող աղքատությունը վերացավ, ճգնաժամային մակարդակի արտագաղթը դադարեց, արդյո՞ք գործազրկությունը ոչնչացվեց, արդյո՞ք հուսալքությունը, ապօրինություններն ու բառադիությունը պետական կառավարման համակարգում այլևս չկան, արդյո՞ք ՀՀ-ում բոլոր խնդիրները այլեւս լուծված են: Վստահ եմ, որ՝ ոչ: Այս պահից սկսած խնդիր ունենք վերաիմաստավորվելու մեկ ուղղությամբ: Մի վերելակի պատմությունը կարող է ցնցել ամբողջ երկիրը, որովհետեւ մի վերելակ աշխատեցնելու խնդիր ունենք պարզապես այն պատճառով, որ բառադիությունն ու անփութությունը դարձել են կացութաձև»,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։