ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն սոցիալական իր էջերի միջոցով հաճախ է բարձրաձայում ամենատադբեր խնդիրների մասին՝ արտահայտելով իր վրդովմունքն ու անհամաձայնությունը։
Այս անգամ ևս երգչուհին ինստագրամյան իր էջի story բաժնում նախ հրապարակել էր երեկ ադրբեջանցիների կողմից առևանգված երեք արցախցի երիտասարդների լուսանկարները, ապա գրառում կատարել.
«Մի տեղ սով ու լաց, մի տեղ քեֆ ու հաց… ուր հասար դու հայ ժողովուրդ։ Մի տեղ 100 հոգի իրանց մոռացած օգնության դռներ են ծեծում, մի տեղ 1000000 հոգի ինչքան ուժ ունի գետիննա տաշում իրա անզուգական պարերով»,- գրել էր երգչուհին։
Հիշեցնենք, որ երեկ Լաչինի ապօրինի անցակետից ադրբեջանցիները առևանգել են երեք արցախցի երիտասարդի՝ ադրբեջանական դրոշը անարգելու պատրվակով։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝