▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի տեսանյութի պատմություն, որը կրկին տարածում են որոշ կայքեր` Zigzag-ը գիշերային ժամերին պոռնո է ցուցադրում.18+

Դեռևս 2013-ի հոկտեմբերին Asekose.am-ի ընթերցող Գուրգեն Սարկիսովը մեզ էր տրամադրել գիշերային կադրեր Երևանի փողոցներից. Մաշտոցի պողոտայում գտնվող ԶԻԳԶԱԳ էլեկտրոնիկայի խանութ սրահում տեղադրված հեռուստացույցը, որ սովորաբար օգտագործվում է գովազդի նպատակով, արդեն երկրորդ անգամ պոռնո ֆիլմ է ցուցադրում: Դրա մասին Asekose.am-ին ավելի վաղ ահազանգել էին հարևանությամբ բնակվող երևանցիները, իսկ այժմ` փաստը նաև կադրերով է: «Գիշերային պահակության օրիգինալ ձևը խորհուրդ է տրվում դիտել միայն 18-ից բարձր ընթերցողներին»,-գրել էինք մենք: Մեր հրապարակումից հետո Զիգզագ ընկերությունը հայցել էր  բոլոր ականատես քաղաքացիների ներողամտությունը՝  Asekose.am կայքի տեսանյութում ներկայացված միջադեպիառնչությամբ:

«Ցուցափեղկի հեռուստացույցը տեղադրված է գովազդային նպատակով շուրջօրյա ցուցադրման համար, որտեղ տարիներ շարունակ միացված են եղել հանրամատչելի հաղորդումներ հեռարձակող արբանյակային հեռուստաալիքներ: Գիշերային ժամի նման տեսանյութի հայտնվելը մեզ համար տհաճ «անակնկալ» էր, որը կարող է բացատրվել տվյալ հեռուստաընկերության գիշերային եթերի փոփոխմամբ կամ դրսից, հեռակառավարման վահանակի միջոցով, հեռուստացույցը այլ եթերային ալիքների փոխելու «չար կատակով»:  Ցավոք, երկու պարագայում էլ, մենք նույնպես տեղեկացանք այս մասին միայն կայքում տեղադրված նյութից:  Կրկին հայտնում ենք մեր խիստ անհանգստությունը պատճառած անհարմարությունների համար, այսուհետ նման միջադեպերը բացառելու պարտավորվածությամբ»,-նշված էր հայտարարությունում:

Այսօր Վերջին Բլոգ կայքը սույն տեսանյութը կրկին տարածել է ` հղում տալով ինչ որ անհայտ յութուբյան օգտատերի: Ցանկանում ենք նշել, որ  հիացած չենք ոչ տեսանյութով, ոչ էլ մեկ ու կես տարի առաջ դրա հրապարակման փաստով, սակայն ուզում ենք ընդգծել, որ, ներողություն արտահայտության համար, «պոռնո»-ն գործելաոճ է դարձել որոշ կայքերի համար, որոնք, չգիտես ինչու, իրենց իրավունք են պահում նույնիսկ  գնահատականներ տալ լրատվական դաշտին:  

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին