▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի տեսակ վախենալու է, երբ մարդկանց երազանքը Միհրան Ծառուկյանին հանդիպելն է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Նորություն եմ կարդում. «Միհրան Ծառուկյանը իրականացրեց 16-ամյա Հովհաննեսի երազանքը»: Պարզվում ա Հովհաննեսը՝ սահմանափակ կարողություններով մի տղա է, ով արդեն 3 տարի ա երազում էր հանդիպել Միհրանին: Երևի նորմալ մարդկանց մոտ ռեակցիան կլինիեր հետևյալը. Ինչ լավ տղայա Միհրանը, մալադեց իրան, գնաց տղային երջանիկ պահեր մատուցեց... Բայց իմ մոտ ուրիշ ռեակցիա էր. Լավ ախպեր, նեուժելի ուրիշ մարդ չկար հանդիպելու... Ասենք Լիլիթ Հովհանիսյանին հանդիպի, կամ 90-ականների սեքս-խորհրդանիշ Լիլիթ Կարապետյանին... Կամ եթե էտ թեման քոնը չի, երազի Հենրիխ մխիթարյանին հանդիպել, կամ Արթուր Աբրահամին... Գոնե գիտես աշխարհահռչակ մարզիկներ են: Որ մտածում ես, հաստատ ոչ սահմանափակ կարողություններով էլ շատ մարդ կա, ով նման երազանք ունի, հո էտ սահմանափակումը չի բերել դրան... Մի տեսակ վախենալու ա, երբ մարդկանց երազանքը Միհրան Ծառուկյանին հանդիպելն ա:

Վազգեն Սաղաթելյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին