«Եթե Ձեր առաջադրած թեկնածուն (նկատի ունի Էդգար Ղազարյանին-խմբ.) ևս մեկ անգամ իրեն թույլ տվեց ռեպլիկներ անել մեր պատգամավորների խոսքի ընթացքում, Դո՛ւք եք կրելու պատասխանատվությունը՝ նիստի բնականոն աշխատանքը խաթարելու համար»,- դիմելով Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին՝ ասաց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը: «Հավաքե՛ք ձեր թեկնածուին»,- շարունակեց Հովհաննիսյանը: «Դուք ի սկզբանե եկել եք ագրեսիվ տրամադրությամբ, ինձ հետ սպառնալիքներով չխոսե՛ք: Ձեր պատգամավորներն էլ թող բնութագրումներ ու ռեպլիկներ չանեն»,- արձագանքեց Թովմասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: Հիշեցնենք՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն արատահերթ նիստում քննարկում է ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցը: «Քաղաքացիական պայմանագիր»-ը ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի, իսկ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ Էդգար Ղազարյանի թեկնածությունը: |
«Մի՛ սպառնացեք»․․․Վեճ ՔՊ-ականների և ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի միջև
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet