Ազգային Ժողովի այսօրվա նիստում ԱԺ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ ելույթով, որում անդրադարձ կատարեց օրերս մեծ քննարկում հանած նախագծին`ըստ որի քաղաքացիների ամենամսյա աշխատավարձից 1000 դրամ կփոխանցվի զինծառայողների համար մշակված ապահովագրավճարների նոր համակարգին:
«Չկա Հայաստանի Հանրապետությունում մի քաղաքացի, որը չցանկանա օգնել զինվորին կամ բանակին: Էստեղ խնդիրը հարցի արժեքն է, վստահությունը, արդյոք մենք վստահում ենք այն կառույցներին, որոնց միջոցով այդ հազար դրամը պետք է փոխանցվի բանակին կամ զինվորին:
Պետք է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր այս տարիների ընթացքում բանակում զբաղվել են թալանով. միայն այս կերպ քաղաքացին տեսնի, որ մեր երկրում գործում է պատասխանատվության ինչ որ մակարդակ, որից հետո կարելի է խոսել վստահության մասին: Եվս մեկ անգամ եմ նշում, բանակին կամ զինվորին օգնություն ցուցաբերելուն որևէ մեկը դեմ չէ:
Նա իր ելույթում հարց ուղղեց ԱԺ ՀՀկ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանին` նշելով.
«Կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ինչպես են Պաշտպանության Նախրարության մի շարք գեներալներ զբաղվում ցոպ ու շվայտ կյանքով, իմ իմանալով Բիլ Գեյթսը չեն կամ ՏՏ ոլորտում հայտագործություններ չեն արել: Որտեղի՞ց իրենց այդ աստղաբաշխական ունեցվածքը»: