▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի ռեժիսորի պատմություն․ Սուրեն Քարտաշյան

Կադրերի մոգական աշխարհը ստեղծելու համար մի շարք մասնագետներ են աշխատում՝ սկսած դիմահարդարներից ու լուսային դիզայներներից, մինչև օպերատորներ ու դերասաններ։ Սակայն «գերագույն մոգերը», միևնույնն է, ռեժիսորներն են։
Տաղանդավոր և կրեատիվ ռեժիսոր, օպերատոր, երաժշտական տեսահոլովակների մասնագետ Սուրեն Քարտաշյանը ստեղծագործում է ավելի քան 10 տարի։ Այս ժամանակահատվածում նա հասցրել է տարբերվել իր ժամանակակիցներից յուրահատուկ ու տպավորիչ կադրերի ստեղծման, երաժշտության և տեսողական պատկերի համադրման, հույզերի և մթնոլորտի փոխանցման բարդ, բայց միևնույն ժամանակ նուրբ վարպետությամբ։
Հայտնի երգիչներ Արկադի Դումիկյանի և Սուպեր Սաքոյի “Моя Невеста”, Վաչե Ամարյանի “Настроение Кайф”, Արման Թովմասյանի «Դու կյանք ես», Արման Թովմասյանի և Սամիրայի “AKA AKA” աշխատանքները վառ ապացույցն են այն խոսքերի, որ ռեժիսորի կատարած աշխատանքները սիրվում են և յութուբյան հարթակում արձանագրում դիտումների բարձր ցուցանիշ։


Ժամանակակից աշխարհում, երբ թվում է, թե անհնարին ոչինչ չկա և զարմացնել մարդուն գրեթե անհնար է Սուրենին հաջողվում է գտնել սովորականի և անսովորի հատման կետը։ Բազմաժանր փորձով ռեժիսորի առանձնահատկություններից է` նկարահանման հրապարակում ոչ ստանդարտ լուծումներ փնտրելն ու գտնելը։
Ասում են այն մասնագետը, որը կարողանում է միաժամանակ տեսնել, թե ինչ է տեղի ունենում նկարահանման հրապարակի բոլոր անկյուններում, ռեժիսորն է: Սուրեն Քարտաշյանը ոչ միայն կարողանում է տեսնել ամբողջ պատկերը, այլև նկատել նույնիսկ այնպիսի մանրուքներ, որոնք տեսանելի չեն սովորական աչքի և ականջի համար: Երևի հենց այս առանձնահատկությունն է, որ ստիպում է անգամ ամենաքմահաճ արտիստին՝ նկարահանման հրապարակում ռեժիսորի հետ աշխատել մաքսիմալ հարմարավետ միջավայրում։ Սուրենի աշխատանքային տարբերվող փորձը, երաժշտության տարբեր ժանրերի և թեմաների մեկտեղման նուրբ արվեստը, վերջինիս աշխատանքները էլ ավելի, տպավորիչ և ազդեցիկ են դարձնում։
Չնայած երիտասարդ տարիքին, որակյալ և տարբերվող աշխատանքներ ստեղծելուց զատ Սուրեն Քարտաշյանը ոլորտում մի շարք գլոբալ փոփոխությունների հեղինակ է դարձել։
Սուրեն Քարտաշյանն առաջիններից է ում հաջողվել է պրոֆեսիոնալ և ցածր շարժական վիդեո սարքավորումներից անցում կատարել դեպի փոքր չափի թվային և ամբողջական շրջանակային տեսախցիկների՝ օպտիմալացնելով տեսանյութերի նկարահանման նյութատեխնիկական ապահովումը։
Ձայնագրման և լուսային սխեմաների բացահայտման ոլորտում սարքավորումների և գիտելիքների օպտիմալացման միջոցով Քարտաշյանին հաջողվել է նվազեցնել նկարահանման հրապարակում ներգրավված թիմի քանակը՝ թողնելով միայն օպերատորին (խոսքն իր մասին է) և 1-2 օգնականների՝ խնայելով թիմի ռեսուրսները և ներգրավված մասնագետների ծախսերը։
Ռեժիսորը մեկ անգամ չէ որ զբաղվել է նկարահանման գործընթացի կազմակերպմամբ ՝ հաշվի առնելով վերը նշված սարքավորումների, մասնագետների և լոգիստիկայի ծախսերի օպտիմալացումը, ինչով մեծապես նվազեցրել է տեսանյութի իրացման արժեքը՝ հնարավորություն ընձեռելով ավելի շատ հաճախորդների ստանալ որակյալ արտադրանք՝ սուղ բյուջեի պայմաններում։
Սուրեն Քարտաշյանը ոլորտում առաջիններից է, ով սկսեց պատրաստի մոնտաժված ֆիլմ տրամադրել անմիջապես միջոցառման օրը, որպեսզի ներկա հյուրերը կարողանան երեկոյի վերջում տեսնել իրենց միջոցառման մասին մինի ֆիլմը։
Սուրեն Քարտաշյանի աշխատանքները ռեժիսուրայում մեծ և գլոբալ փոփոխությունների նոր աստիճան են դարձել ։

Հեղինակ՝ Արսեն Մաթևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին