▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քիչ շա՞տ չեն մեր գյուղացիները «շփոթվում» ու գերի ընկնում ազերիներին

Երեկ մեր սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ 32 ամյա Կարեն Պետրոսյանը գերի ընկավ մեր արևելյան հարևանների ձեռքը...Այսօր արդեն թուրք-օղուզները լուսանկարներ հրապարակեցին,որտեղ ուղղակիորեն նվաստացնում են այդ երիտասարդին:Մի քիչ շատ չե՞ն մեր գյուղացիները գերի ընկնում ազերիներին:Այ ՜քեզ բան....Ինձ մի բան է հետաքրքրում..Մեր սահմանամերձ գյուղերի բնակիչները չգիտեն թե՞ որտեղ են ապրում:Ինչքա՞ն կարելի անընդհատ "շփոթվել" և ընկնել վայրենի քոչվոր-ազերիների ձեռքը:Դեռ հասկանալի է,երբ գերի է ընկնում հոգեկան հիվանդ Մամիկոն Խոջոյանը...բայց երբ գերեվարվում են այս երիտասարդները...ամբողջ կյանքերը ապրել են այդ գյուղերում ու տասը մատի պես պետք է գիտենան տեղանքը և նույնիսկ գիշերով պետք է կողմնորոշվեն...բայց եթե չեն էլ կողնորոշվում,չի՞ կարելի չմոտենալ այդ անիծյալ սահմանին...Մեղք ենք չէ ...համ իրենք են տանջվում,համ մեզ են տանջում...Հուսով եմ,որ այդ լուսանկարները տեսնելուց հետո մեր սահմանամերձ գյուղերի բնակիչները ,գոնե այսօրվանից, ավելի զգույշ կլինեն:
Հ.Գ.Հիմա էլ այդ խեղճ գյուղացուն ներկայացնում են որպես դիվերսանտ...երևի հույս ունեն փոխանակել վերջերս Քարվաճառում ձերբակալված ազերի մարդասպան դիվերսանտների հետ...Մնում է միայն աղոթել Կարենի համար...

Գագիկ Համբարյան

Նշենք, որ Կարեն Պետրոսյանի գերի ընկնելու փաստն ադրբեջանցիներն օգտագործում են փաստերը կեղծելու և գյուղացուն իբրև դիվերսանտ ներկայացնելու համար: Մանրամասները` ստորև ներկայացվող տեսանյութում. 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին