Երգչուհի Սիրուշոն այս օրերին Հայաստանում չէ: Նա աշխարհի ամենախոշոր ցուցահանդեսներից մեկում ներկայացնում է հայի պատմությունը` իր Պռեգոմեշ զարդերի հավաքածուով:
Երգչուհին այս խառը իրարանցման մեջ հիշել է, թե ինչպես են իրենք տարիներ առաջ այս օրերին եղել Շուշիում և նաև հրապարակել է կադրեր:
Երգչուհին հուզիչ գրառում է արել, որը ներկայացնում ենք.
«Մի քանի տարի առաջ հենց այս օրերին Շուշիում էինք…
Ելույթից առաջ բարձրացել էինք Ջդրդուզ, լուռ նստել էինք ու փորձում էինք գնահատել այն, ինչ ունենք…
Այսօր չունենք էլ Շուշին… բայց կանք մենք ու մեր գործով փորձում ենք աշխարհին փոխանցել այն, ինչ տեսել ենք ու պահել մեր սրտում` բնությունը, սերը…
Այս պահին աշխարհի ամենախոշոր ցուցահանդեսներից մեկում ներկայացնում ենք մերը, հայկականը: Չենք կոտրվում, հակառակը, ավելի նպատակասլաց ենք ու ուժեղ»:
Նշենք, որ երգչուհին ավելի վաղ իր հետևորդների այն հարցին, թե ում մոտ է Զաբելը, հրապարակել էր Լևոն Քոչարյանի նկարն ու գրել.«Իր մոտ»:
Աղբյուրն՝ այստեղ