Հայկական շոուբիզնես ասվածում գումար վաստակելու համար շատ երգիչ-երգչուհիներ մասնակցում են միջոցառումների, երգում, պարում ու պարացնում են ռեստորանի ժողովրդին`հանուն շատ գումար վաստակելու: Եվ այո, այս ամենը նորմալ է և հասկանալի:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Սակայն մի նոր երևույթ է ի հայտ եկել և «զարգացել» այստեղ: Հայ հայտնիներից շատերն այսուհետ գնում են հարցազրույցների`կլորիկ գումարի դիմաց:
Նրանք կնքում են պայմանագրեր, որ «այսինչ» գումարի դիմաց մասնակցում են «այսինչ» հաղորդմանը, խոսելու են «այսինչ» թեմայի մասին, որը բացառիկ է լինելու և որի մասին 1 տարի որևէ այլ տեղ չի խոսվելու:
Ինչ խոսք`հարցազրուցավարներին հաջողվում է շատ հայտնի ու հետաքրքիր դեմքերի գումարով «գնել», բայց երբեմն այդ տեսակ «գնված» հյուրերի զրույցը լսելիս, թվում է, թե հաջորդ անգամ մի քանի հարյուր դոլարի դիմաց իրենք գալու և խոսելու են օրինակ իրենց կանանց դավաճանություններից, ամուսնու մութ անցյալից, չէ՞ որ գումարով ու պայմանագրով է:
Սիրելի հայ հայտնիներ, ամոթ է: Ամեն ինչ չէ, որ գումարի դիմաց ասվում և արվում է»: