▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի գաղտնիք փեսային Ձեր կողքը պահելու համար

wedding.am-ը գրում է. Աղջիկը, տեսնելով, որ տղան մինչեւ ականջների ծայրը սիրահարված է իրեն, կարծում է, որ այլեւս ոչ մի տեղ չի փախչի: Եվ հաճախ, փոխհարաբերությունները ամրապնդելու փոխարեն, անփորձության պատճառով վատթարցնում է իրավիճակը: Չի կարելի մոռանալ այն մասին, որ տղամարդիկ չափազանց զգայուն էակներ են եւ յուրաքանչյուր մանրուք հակված են դիտարկել որպես թանկագին ազատությունը սահմանափակելու փորձ: Ներքոնշյալ տաս սխալները հանդիսանում են այն հիմնականները, որոնց պատճառով 'կուտը կերած՚ երիտասարդը կարող է հեշտությամբ հիասթափվել եւ սլանալ անհայտ ուղղությամբ:

1. Անընդմեջ հսկողություն
Ոչինչ այնպես չի հոգնեցնում տղամարդուն, որքան անընդհատ հաշվետվություն տալը, մշտական կապի մեջ գտնվելը եւ մանրակրկիտ տեղեկատվությամբ ապահովել սիրեցյալին` ինչ, որտեղ, երբ, ում հետ, ինչի համար, մինչեւ երբ, հատկապես ինչու եւ այլն: Բջջային հեռախոսների մուտքը մեր առօրյա ավելի սրեց այդ հարցը: Որպեսզի չափը չանցնի եւ չզզվեցնի փեսացուին, կինը պետք է սիրեցյալի համարը հավաքելուց առաջ հիշի, թե վերջին անգամ արդյոք 20 րոպե առաջ չէր զանգել:

2. Խոսակցություններ ամուսնության եւ երեխաների մասին
Այս թեման տղամարդկանց համար ամենածանրներից է: Քանի որ նա, փորձելով գրավել կնոջ սիրտը, ձգտում է առավելապես ունենալ սեռական հարաբերություններ, քան թե ընտանիք եւ երեխաներ: Իհարկե, հետագայում նա ստիպված կլինի խորհել նաեւ այդ մասին, սակայն դա այլ թեմա է: Հարաբերությունների սկզբնական շրջանում չարժե ընտրել երեխաների անունները, քանակը եւ կրթությունը:

3. Բնակարանը մի լցրեք զիզի-բիզի իրերեվ
Նույնիսկ ամենամաքրասեր եւ կանոնավոր ապրելակերպով ապրող կանայք չեն դիմանում ամենուր լուսանկարներ շարելու, փափուկ խաղալիքներով եւ այլ անպետք իրերով լցնելու գայթակղությանը: Երբ տղամարդը պարզում է, որ իր մեքենան զարդարում է զատիկի տեսքով փափուկ խաղալիք, իսկ սենյակի կենտրոնական մասում տեղակայվել է հսկայական անուշաբույր հոտեր արձակող սարք, հասկանում է, որ երկուսի համար այս բնակարանը, մեքենան եւ ընդհանրապես կյանքը փոքր է: Նման զավթիչ բնավորության տեր անձին սրտի եւ ձեռքի առաջարկություն կարող է անել միայն հրեշտակային համբերություն ունեցող մարդը, որոնք բնության մեջ այդքան էլ շատ չեն:

4. Անհիմն խանդ
Շատ վտանգավոր է տղամարդուն ցույց տալ, որ նա հանդիսանում է Ձեր սեփականությունը: Որպեսզի նա Ձեզ չհամարի հրեշ-սեփականատեր, սկզբից եւեթ պայմանավորվեք, թե որ դեպքում Դուք իրավունք ունեք նրան խանդել, իսկ որ դեպքում դա անիմաստ է: Չէ որ կանայք հաճախ ի վիճակի են խանդել ընկերական այցը սթրիփ ակումբ: Իսկ շատ տղամարդիկ, ընդհակառակը, կարծում են, որ սովորական պետք է վերաբերվել նույնիսկ առօրյա համբույրիկներին քարտուղարուհու հետ: Դա ամենեւին էլ խանդելու առիթ չէ:

5. Արգելք ընկերների հետ հանդիպմանը
Եւս մեկ կորուստ, որը տղամարդիկ շատ ծանր են տանում` արգելքները ընկերների հետ հանդիպման վրա: Ընտանիք ստեղծելու ցանկությանը միանշան զուգակցվում են ընկերական շրջապատում անցկացվող ժամերի կրճատմանը: Իսկ եթե նրան հանկարծ այնուամենայնիվ հաջողվում է նրանց համար ժամանակ գտնել, ապա նա վեր է թռնում յուրաքանչյուր զանգից եւ անընդհատ նայում ժամացույցին, շտապում վերադառնալ, որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն: Սիրած կինը կարողանում է համոզել տղամարդուն, որ եթե նա տանը չէ, ուրեմն արդեն իսկ մեղավոր է ընտանիքի առաջ: Սակայն այդ տաղանդից հարկավոր է օգտվել շատ հազվադեպ, այլապես տղամարդը կամ կփախնի շատ հեռու, կամ կվերածվի անսեռ զանգվածի:

6. Փորձարկումներ կատուների վրա
Շատ հաճախ մայրական զգացումը ստիպում է կնոջը անել այնպիսի բաներ, որոնցից տղամարդու մազերը բիզ-բիզ են կանգնում: Ասենք` տանը ընտանի կենդանիներ պահելու որոշումը: Մինչդեռ յուրաքանչյուր տղամարդու համար տհաճ է, երբ նրա նեղ անձնական օգտագործման անկողնու մեջ պառկում են շներ, կատուներ, փորսուղներ եւ այլոք: Բացի այդ, երբ վաղ առավոտյան ժամը 6-ին ուղարկում եք նրան զբոսնելու Ձեր շնիկի հետ, մտածեք այն մասին, որ նա կարող է եւ չվերադառնալ, ընդ որում չի վերադառնա նաեւ Ձեր շունը...

7. Փաղաքշական անվանումներ
Մտերիմ մարդիկ հաճախ են իրար անվանում ինչ-որ փաղաքշական անվանումներով: Սակայն դժվար թե տղամարդն իրեն հիասքանչ զգա, եթե նրան անվանեն 'փիսիկս՚, 'մասոսկին՚, 'լյալեչկա՚ կամ 'մուսի-պուսի՚, առավել եւ, եթե դա արվի հանրության ներկայությամբ: Հասարակության աչքերում ցանկացած տղամարդ ցանկանում է երեւալ հերոս, նվաճող, զավթիչ, ամեն ինչ, 'մասոսկին՚-ից բացի: Քանի դեռ կինը դա չի գիտակցում, անձնական կյանքում երջանկության հասնելը չափազանց բարդ կլինի:

8. Երկարաշունչ պատմություններ սեփական հիվանդության մասին
Եթե մի ժամանակ տղամարդկանց դուր էին գալիս փխրուն, հավերժ հիվանդ կանայք, ապա հիմա դա արդիական չէ: Չնայած նման կնոջ կողքին ցանկացած հիվանդոտ տղամարդ իրեն զգում է իսկական ասպետ: Սակայն մեր էկոլոգիապես կեղտոտ ժամանակներում մարդու ամենակարեւոր հարստությունը առողջությունն է: Դժվար թե որեւէ մեկը հաճույքով ամուսնանա կարճատես, երիկամային հիվանդ եւ հիստերիայի սուր նոպաներ ունեցող կնոջ հետ: Բացի այդ, ընտանեկան բյուջեի մեծ մասը նրանք ծախսում են դեղերի վրա, իսկ դա լավագույն տարբերակը չէ: Այդ իսկ պատճառով որոշակի ժամանակ փորձեք Ձեր առողջական պրոբլեմների մասին զրուցել մայրիկի հետ:

9. Խոշոր ծախսեր կոսմետիկայի վրա
Տղամարդուն կարող են վախեցնել նաեւ Ձեր չափազանց մեծ ծախսերը: Մասնագետները չափազանց հմտորեն կանանց գայթակղում են տարատեսակ վերականգնող, բուժական գործընթացներով, որոնք, բնականաբար, թանկ հաճույք են իրենցից ներկայացնում: Հարկավոր է միշտ հիշել, որ այսպիսի բուժումների համար պահանջվող գները միշտ տասնապատիկ թանկ են, քան դրանք արժեն իրականում: Այդ պատճառով երբեք մի պահանջեք տղամարդուց գնալ նման քայլի եւ անընդհատ ֆինանսավորել Ձեր հերթական անհիմն ծախսը: Ցանկալի է, որ Ձեր ծախսերը լինեն բանականության, այլ ոչ թե զգացմունքների կամ քմահաճույքների վրա հիմնված:

10.Ապագայի պլաններ
Եւ ի վերջո, ոչինչ այդպես չի վախեցնում տղամարդուն, որքան անընդհատ տեւող խոսակցությունները ապագա ընտանիքի, երեխաների, օջախի մասին:Ենթագիտակցորեն ցանկացած տղամարդ հույս ունի, որ յուրաքանչյուր պահ նա կարող է թողնել այս ամենը եւ սկսել նոր կյանք: Իսկ եթե նրան կանգնեցնել այն փաստի առաջ, որ նրա կյանքում արդեն ամեն ինչ որոշված է, ապա նա կընկնի խորը դեպրեսիայի մեջ եւ մոմի պես կհանգի: Որպեսզի դա տեղի չունենա, կինը իր ապագա պլանների մասին չպետք է նրան տեղյակ պահի: Չէ որ տղամարդն առանց այդ էլ կանի այն ամենը, ինչ ցանկանում է կինը, պարզապես հարկավոր է գրագիտորեն նրան խնդրել այդ մասին:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին