▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի դիտարկում ՀԱԿ-ի եւ «Բարև Երևան»-ի «հանրահավաքները» համեմատողների համար

Սույն գրառման հիմք հանդիսան ՀԱԿ որոշ օգտատերերի /նրանց թվում` Առաքել Սեմիրջյանի/ գրառումները Կենտրոն վարչական շրջանում` Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցած «Բարեւ Երեւանի» նախընտրական հանրահավաքի վերաբերյալ, ինչպես նաեւ` նախօրեին ՀԱԿ ու այսօրվա «Բարեւ Երեւանի» հանրահավաքի նկարների համեմատությունները, որ աչքովս ընկան: Հարգելիներս.

-առաջարկում եմ նույն տրամաբանությամբ ՀԱԿ հանրահավաքը համեմատել նաեւ «Բարեւ Երեւանի»` նախորդած օրերի Շենգավիթի, Մալաթիայի, Էրեբունու, Սովետաշենի, Դավիթաշենի, Աջափնյակի ու վաղվա Ավանի, Նոր-Նորքի, Արաբկիրի նախընտրական հանդիպումների ու հանրահավաքների հետ, որովհետեւ Կենտրոնինը համեմատում եք:ՃՃՃ Մխիթարությունն ավելի մեծ կլինի, խոսելու թեման էլ` շատ: Եթե ձեզ համար քաղաքական մի ուժի ամփոփիչ-եզրափակիչ հանրահավաքը կարելի է համեմատել մեկ այլ ուժի վարչական-շրջանային հանրահավաքի հետ, ապա ես ավելի լավ է լռեմ...

-եթե գտնում եք, որ մայիսի 1-ին, կեսօրվա շոգին` ժամը 15:00-ին /ի դեպ, կարող եք ստուգել անցած ամիսներին «Բարեւի հեղափոխության» բոլոր հանրահավաքների ժամերը. մենք նման ժամի երբեք հանրահավաք չենք նշանակել, այդպիսին եղել են 17:00-ն կամ 18:00-ն/ հանդիպմանը մենք տասնյակ հազարներ ենք ակնկալել, ապա դա կարող է միայն ժպիտ առաջացնել, քանի որ մեզ համակրող մարդիկ /անգամ մեր համակիրների ընտանիքները/ մայիսի 1 էին նշում, երեխաների հետ կենդանաբանական այգում, «Հաղթանակ» զբոսայգում կամ քաղաքից դուրս էին, ավելին, նույնիսկ մեր կառույցների անդամները վարչական շրջաններում բուկլետներ էին բաժանում

-եթե սպասում էիք, որ Երեւանի այլ վարչական շրջաններում նախօրեին մեզ հանդիպած, մեր ծրագրերը լսած մարդիկ մի անգամ էլ պետք է գային մեզ Ազատության հրապարակում լսեին, ապա, կներեք, դա արդեն խելագարություն է: Մեր ընտրողը ընտրող է, զոմբի չէ:

-Որքան էլ դառը լինի ճշմարտությունը, համեմատության արժանի միակ ցուցանիշները, ինչքան էլ կեղծված, բայց ընտրությունների ցուցանիշներն են, եւ եթե ՀԱԿ ընկերները ուզում են համեմատություններ անց կացնել, ապա ստիպված են համամետել 2008-ին Տեր-Պետրոսյանի ստացած շուրջ 300.000 /եթե հիշողությունս չի դավաճանում/ եւ 2013-ին Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած շուրջ 600.000 քվեները: Հասկանում եք, որ երկու դեպքում էլ թե պակասեցված, բայց այդ թվերը ռեալ քվեների, ռեալ սիմպատիաների ու քաղաքացիների անհատական որոշումների մասին են: Թամաշաները նույնպես կարելի է համեմատել: Բայց թամաշայի մասնակիցները դեռեւս ընտրող չեն:

-Համեմատություններ անցկացնելու լավագույն օրը մայիսի 6-ն է լինելու: Գոնե համբերություն ունեցեք եւ «հաղթողի բավականությունը» (մի փոքր դժվար եմ հասկանում հանրահավաքի մի քանի հարյուր կամ հազարի համար երկնքով մեկ ուրախանալը) արտահայտեք այդ օրը, երբ պարզ կլինեն բոլորիս ստացած ձայները: Այլապես ստիպված կլինեք երկար ժամանակ ստատուսներ չգրել, ինչպես դա պատահել է...

Մեզ բոլորիս հաջողություն: Այս թեմայով կտեսնվենք մայիսի 6-ին:

 

Ստյոպա Սաֆարյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին