▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի փունջ հումոր.Էյնշտեյնի կատակները

Մեկ անգամ Էյնշտեյնը ելույթ էր ունենում բավականին լարված մթնոլորտով գիտաժողովին: Ելույթի ավարտից հետո կազմակերպիչները հարցրեցին թե ելույթի հատկապես որ հատվածն էր ամենադժվարը:

Էյնշտեյնը պատասխանեց. «Ամենամեծ դժվարությունը կայանում էր դահլիճին արթնացնելու մեջ, որովհետև բոլորը քնել էին գիտաժողովի նախագահի` ինձ ներկայացնելու խոսքի ընթացքում»:

***
Մի լրագրող հարցրեց Էյնշտեյնին.

«Դուք ունե՞ք բլոկնոտ կամ նոթատետր, որում գրանցում եք Ձեր հանճարեղ մտքերը»

Էյնշտեյնը ուշադիր նայեց լրագրողին ու պատասխանեց.

«Երիտասարդ, հանճարեղ մտքերը այնքան ուշ-ուշ են գալիս, որ դժվար չէ դրանք հիշել»:

***
Մի ծանոթ կին Էյնշտեյնին խնդրեց իրեն զանգել, բայց զգուշացրեց, որ իր հեռախոսի համարը դժվար է մտապահել. «24-361 հիշեցի՞ք: Դե կրկնեք»:

Էյնշտեյնը զարմացավ. «Իհարկե հիշեցի` երկու դյուժին և 19 քառակուսի»:

***
Ամերիկացի լրագրողուհին հարցրեց Էյնշտեյնին. «Ինչո՞վ են իրարից տարբերվում ժամանակը և հավերժությունը»:

Էյնշտեյնը պատասխանեց. «Եթե ես ժամանակ ունենայի այս հասկացությունների տարբերությունը բացատրելու համար, ապա դա հավերժություն կտևեր մինչև դուք կհասկանայիք»:

Աղբյուր` «Արձագանք» ռադիոկայան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին