ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն իր ելույթում անդրադառնալով ՏՄՊՊՀ 2015թ. տարեկան կատարողականի ծրագրին՝ նա կրկին բարկացավ. «Էս զահրումառը, ի վերջո, պետք է ի գիտություն ընդունենք, գոնե մեջը մի աղյուսակ գրի…Բա, դինամիկաները չտեսնե՞նք»:
Պատգամավորը հայտարարեց, որ իր վարչապետության տարիներին անհամեմատ ավելի լավ էր թե տնտեսապես, թե քաղաքականապես. «Պատերազմն էլ հաղթեցինք, տվեցինք ձեզ: Արյունահեղություն չարեցինք, նորմալ թողեցինք, գնացինք իշխանությունից: Մի օր դուք էլ կգնաք՝ ուժով, թե կամովին, միեւնույնն է՝ գնալու եք»:
Մանրամասները՝ a1plus.am-ի տեսանյութում