Վարչապետ Հովիկ Աբրահամյանն, այսօր ի թիվ այլ հարցերի, խորհրդարանում անդրադարձել է նաև իր հետագա պաշտոնավարման խնդրին:
Մասնավորապես, պատասխանելով պաշտոնից իրեն հեռացնելու մասին լուրերին Հովիկ Աբրահամյանն ասել է. «Նման փաստ չունենք և մի մտահոգվեք ինձ համար, շատ շնորհակալ եմ, իհարկե, բայց՝ մի մտահոգվեք»:
Լրագրողներից մեկի հարցին, թե որտե՞ղ է տեսնում իրեն Հովիկ Աբրահամյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններից, վարչապետն ասել է. «Կապրենք մինչև 2017 թվականը, հետո կտեսնենք: Մեր տանն անպայման, մյուս հարթակներում կորոշենք միասին»: