▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի լքեք մեր երկիրը, մի թողեք այն էս շուն ու գելերին, մի հուսահատվեք սրիկա Փանջունիների պատճառով

Սիրելի ընկերներ, վերջերս ներքաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները և նաև իմ անվան ու անձնական կյանքի շուրջ ծավալված հանրային քննարկումները ստիպում են ինձ հանդես գալ հայտարարությամբ:
Ինչպես գիտեք ես հանդես էի եկել Միլիոնանոց երթի նախաձեռնությամբ, որը պետք է կայանար Ապրիլի 8-ին, Հանրապետության հրապարակից: Նախաձեռնության առաջարկից անմիջապես հետո նրան դեմ արտահայտվեցին Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա թիմը, այն համարելով խոչընդոտ Ապրիլի 9-ին իրենց կողմից նախատեսվող և հայտարարվող չափազանց կարևոր միջոցառումներին: Չմանրանալով փաստերի մեջ նշեմ միայն, որ Ապրիլի 8-ի երթը հետաձգվեց մինչև Մայիսի 1-ը: Ես չեմ, որ ձեզ պետք է ծանոթացնեմ Ապրիլի 9-ին տեղի ունեցածի հետ, թողնեմ բոլորդ մնաք ձեր կարծիքին առանց ավելորդ մեկնաբանությունների: Թվում էր թե, Մայիսի մեկ տեղափոխված երթը չի կարող այլևս խոչընդոտել որևէ մեկի խիստ կարևոր միջոցառումներին, երդմնակալություններին ու աղոթքներին... Ես նաև անմիջապես Ապրիլի 9-ի գիշերը կոչ արեցի բոլոր ընդիմադիր շարժումներին միավորվել, վերակազմակերպվել և միասնական ճակատով շարունակել պայքարը, օգտագործելով Մայիսի մեկը որպես վերածնված պայքարի սկիզբ: Ես նաև կոչ արեցի բոլոր ուժերին այլևս առանց իրատեսական ընկալելի ու հասկանալի ծրագրի ու լուծման ճանապարհի հստակ մատուցմամբ ժողովրդին չհանել փողոց և հերթական անգամ ծաղրուծանակի չենթարկել հարթակներից ամպագոռգոռ ելույթներով, սրտաճմլիկ կապիկություններով ու երգ երգոցով: Ի սկզբանե հայտարարելով որ ես ինքս ցանկություն չունեմ առաջնորդելու, ղեկավարելու շարժումը կամ նույնիսկ զբաղվելու քաղաքականությամբ ես խնդրեցի մի սեղանի շուրջ հավաքվել քաղաքագետների, իրավաբանների և քաղաքաքան ու հասարակական գործիչների ու մեր պատմության մեջ գեթ մի անգամ գործելով միասին գալ ժողովրդի հաղթանակի: Երբեք չհրաժարվելով անհրաժեշտության դեպքում լինել ցանկացած ժողովրդական շարժման առաջին գծում միևնույն ժամանակ ի սկզբանե հրաժարվելով «եկեք իմ հետևից» սկզբունքից, հիմնվելով իմ անձնական փորձի և կարծիքի վրա, որ չի կարելի կուրորեն հետևել առաջնորդներին առանց օգտագործելու սեփական ուղեղը: Վերջին 20 տարիների փորձը ցույց է տալիս որ բոլոր «ընդիմադիր առաջնորդները» մաքուր ժողովրդական շարժումները գլխավորելով տարել են միայն մարման և կործանման:
Ցավոք սրտի ինձ չհաջողվեց հավքել քաղաքական և հասրարակական գոիրծիչների այն խումբը որ այսօր պատրաստ է անվերապահ ծառայելու իր ժոլովրդին և մի կողմ դնելով իրենց անձնական և կուսակցական շահերը միասին պայքարելու միևնույն նպատակի համար միավորվելով մի գաղափարի շուրջ: Այսօր կրկին սկսեցին բազում ճակատներ ու կոալիցիաներ ձվակերպվել իրականում պառակտելով ու ատելություն սերմանելով միմիանց նկատմամբ այդ դավադիր հայատյաց գործին ներքաշելով նաև մեր տառապյալ ժողովրդին: Ապրիլի 8-ի երթը հստակ նպատակներ էր հետապնդում և պարզ ու կոնկրետ լուծումներ էր առաջարկում, ինչում ես վստահ չեմ Մայիսի մեկի համար: Ես չեմ պատրաստվում մարդկանց հանե լփողոց իրենց տներից միայն ապացուցելու համար, որ կարող եմ, կամ որ չեմ վախենում իմ անձի շուրջ ձեռնարկված հարձակումներից: Ժողովրդին հարգել է պետք և չի կարելի նրանց կյանքից խլել և ոչ մի րոպե աննպատակ: Իմ կարծիքով այսօր չկա այն միասնությունը որը կլինի միակ երաշխիքը գործող համակարգի դեմ հաղթանակի, և դրանում մեղավորը ոչ թե ժողովուրդն է այլ իրենց ընդիմադիր հայտարարած գործիչները ովքեր ի դժբախտություն մեզ ավելի վտանգավոր ու հայատյաց գործունեություն են ծավալում քան որոշ իշխանամետներ:
Արդեն հայտարարվել են մի քանի երթեր ու հանրահավաքներ նույն օրերին տարբեր «ընդիմադիր» շարժումների կողմից: Ես այս ընթացքում հանդիպեցի մի քանի անհատ գործիչների ովքեր իրոք ազնիվ նպատակներ ունեն սակայն ցավոք նրանք շատ քիչ են և նրանց նույնպես չի հաջողվում միավորել: Ես պարտավոր եմ համարում ճշմարտությունը ասել ժողովրդին, որ այսօր չեմ տեսնում հստակ ծրագիր ստեղծված իրադրությունից դուրս գալու համար իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին իր թիմի հետ միասին հաջողվեց խեղաթյուրված օգտագործելով տապալել բոլոր առաջ քաշված իրեն միածած մյուս ուժերի ծրագրերը և ըստ այդմ չեմ պատրաստվում ձեզ ավելորդ անգամ անհանգստացնել ու ավելորդ անգամ կտրել ձեր առօրյայից, որպեսզի վերջում հիաստափվեք հերթական անգամ: Ես չեմ կարող ձեզ հուսախաբել և հաջորդ օրը լկտիաբար նայել ձեր աչքերին ու ասել, որ ամեն ինչ լավ է ու որ ամեն ինչ առջևում է միայն թե մնացեք իմ կողքին և ձեր անսպառ էներգիայով սնեք ինձ ու իմ շուրջը հավաքված թիմ կոչված ձրիակերներին: Ես միշտ ազնիվ եմ եղել իմ խղճի և ձեր առջև և կմնամ ազնիվ մինչև վերջ, որ վաղը ուղիղ կարողանամ նայել ձեր աչքերին ինչպես արել եմ ողջ կյանքում: Ես կոչ եմ անում այլևս չգնալ վ ոչ մի սուտ առաջնորդի ետևից մինչև իրենք չոքեչոք չգան ձեր առաջ պատրաստի, հստակ ծրագրերով ու տեսանելի լուծումներով: Ես կոչ եմ անում քաղաքացիական անհնազանդության ոչ միայն իշխանության անօրինականություններին այլ նաև սուտ ընդիմադիրներին: Ես ուրախ եմ որ իմ քայլերով ստիպեցի մի ամբողջ «ընդիմադիր» գումարտակի պատռելու իրենց դիմակը, և ապացուցելու ժողովրդին որ նրանք ի սկզբանե եկել էին ժողովրդի արդար ու ինքնաբուխ ընդվզումը տապալելու: Ես կարող եմ վստահորեն հայտարարել որ իրական ընդիմադիրների դեմ պայքարում է ոչ թե իշխանուտթունը այլ հենց սուտ ընդիմությունը, քանի որ նրանց է հանձնարարված այդ կեղտոտ անպատիվ աշխատանքը հենց նույն իշխանությունների կողմից ըստ երևույթին:
Իմ սիրելի և անպարտ հայ ժողովուրդ ես ներողություն եմ խնդրում ձեր ծախսած ավելորդ րոպեների համար եթե այդպիսիք եղել են իմ պատճառով: Եթե դուք իմ գրածներաը կարդալու վրա ծախսած ժամանակը ավելորդ եք համարել,վ դրանկ ձեզ ոչ մի օգուտ չեն տվել, եթե դուք իմ ֆիլմը դիտելը ավելորդ ժամանակի կորուստ եք համարել` ես ներողություն եմ խնդրում ձեզանից: Հաստատ իմացեք որ ես ինչպես և առաջ հիմա էլ պատրաստ եմ կանգնելու առաջին գծում երբ կգա օրհասական պահը, բայց երբեք ձեզ չեմ հանի փողոց իմ շահի կամ ամբիցիաների կամ ինքնահաստատման կամ մեկ այլ շահադիտական նպատակներով: Իմ միակ խնդրանքս, մի լքեք մեր երկիրը, մի թողեք այն էս շուն ու գելերին, մի հուսահատվեք այս սրիկա Փանջունիների պատճառով: Ես կշարունակեմ ծառայել ձեզ իմ արվեստով և հնարավորինս պարգևել ձեզ հաճելի պահեր ձեր կյանքում՟: Էս համոզված եմ որ նույն այդ վայրահաչ շները վաղը ուրախացած կհայտարարեն, թե ես հանձնվեցի, կամ որ իմ մոտ ոչինչ չստացվեծ, բայց դա իմ համար երկրորդական է, ես ուրախ եմ որ չեմ կարող ձեզ խաբել և որ ունեմ համարձակություն ասելու, ի տարբերություն իրենց, որ ես պատրաստ ձեր դարդին դարման չունեմ և ըստ այդմ ձեզ հենց էնպես փողոց չեմ հանի:

Ձեզ շատ սիրող և ամենակարևորը ձեզ շատ հարգող, ձեզանից ծնված ու ձեզ հետ մեկ ամբողջ` Արշակ Զաքարյան...

 

Ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին