▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի հատ էլ Կիսիլյով հրավիրեք, որ էշ-էշ դուրս տա...Հեռուստատեսային կրքեր ԱԺ-ում

News.am-ը գրում է.

Ազգային ժողովի նիստում այսօր` հոկտեմբերի 7-ին, բանավեճ է եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի միջև:

Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության մասին քննարկմանը  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին առաջարկեց հետեւել ՌԴ «Առաջին ալիքի» օրինակին եւ Հայաստանի համար կարևոր իրադարձությունների դեպքում թոք-շոուներ կազմակերպել` մտավորականների եւ քաղաքական գործիչների մասնակցությամբ։

Մելքումյանի առաջարկին տեղից միջամտեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը. «Մի հատ էլ Կիսիլյով հրավիրեք, որ էշ-էշ դուրս տա»:

Միքայել Մելքումյանը արձագանքեց. «Ի՞նչ ես ոգևորվել, ասում եմ քեզ՝ էլ չոգևորվես, քեզ կոռեկտ պահի»: 

Միքայել Մելքումյանի և Ալեքսանդր Արզումանյանի բանավեճին միջամտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և հորդորեց հարգել իրար:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին