▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 01.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Մի դասագրքի վրա «այրվում» է ՀՀ դրոշը, մյուսի վրա՝ իբր պատահական «հայտնվում է» ադրբեջանական դրոշը»

«Մի դասագրքի վրա այրվում է ՀՀ դրոշը, մյուսի վրա՝ իբր պատահական «հայտնվում է» ադրբեջանական դրոշը»․  «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Սեմյոն Բաբայանն այս մասին խոսել է Գյումրիում՝ նախկին քաղաքապետ  Վարդան Ղուկասյանի հավաքին։ 

Ավելի վաղ, իր ասուլիսներից մեկում, Սեմյոն Բաբայանը, մասնավորապես,նշել էր․ «Դասագրքերով կասկածելի հնարքներ կիրառելու առումով ես դիմել եմ պետական կառավարման լիազոր մարմնին, որպեսզի թրքացումը կանգնեցնեն, սակայն նախորդ տարվա օգոստոսից տեսնում եմ, որ այդ կառույցը չի ուզում հարցը լուծի: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի հետ մի քանի անգամ հանդիպել եմ և հորդորել այս դասագրքերով թրքացումը, այն իրավիճակը, որ իրենց ասելով «պատահականորեն» թուրքական դրոշը հայտվում է գրքի կազմի վրա յուրաքանչյուր էջում, վերացվի»։

Սեմյոն Բաբայանը բերել էր նար Մայրենի-2-րդ դասագրքից օրինակ, որի երկորդ բաժնում ներառված է մի հեղինակ «Ֆերիդուն Օրա» անունով, որը գոյություն չունի։

«Իրականում գոյություն ունի Ստամբուլում 1961 թվականին ծնված ֆերիդուն Օրալը, որն ազգությամբ թուրք է: ԿԳՄՍ, ինչպե՞ս է ստացվել, որ «Մայրենի -2» դասագրքում ընգրկված է թուրք բանաստեղծը»,-ասել էր Բաբայանը՝ հավելելով, որ դասագրքում նաև Ստեփանավան քաղաքն անվանվում է Ջալալօղլի և դրանում միտումնավորություն է տեսնում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին